Ուրբաթ, 16 Փետրվարի 2018 13:22
Նաիրա Բադալյան

«Պոբեդա» ավիաընկերությունը Գյումրու «Շիրակ» օդանավակայանից ընդլայնում է կանոնավոր չվերթների աշխարհագրությունը

«Պոբեդա» ավիաընկերությունը Գյումրու «Շիրակ» օդանավակայանից ընդլայնում է կանոնավոր չվերթների աշխարհագրությունը

Արմինֆո. Ռուսական բյուջետային «Պոբեդա» ավիաընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել է թույլտվություն՝ Սանկտ Պետերբուրգ-Գյումրի-Սանկտ Պետերբուրգ և Դոնի Ռոստով-Գյումրի-Դոնի Ռոստով երթուղիներով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:

 

Ինչպես տեղեկացնում է ՔԱԳՎ մամուլի ծառայությունը, Սանկտ Պետերբուրգ-Գյումրի-Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթներն ապրիլի 18-ից հոկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ: Մայիսի 25-ից սեպտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում Դոնի Ռոստով-Գյումրի-Դոնի Ռոստով երթուղով չվերթները ևս կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ:

 

Ըստ որում, Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթները կշարունակեն իրականացվել շաբաթական 7 չվերթ հաճախականությամբ: