Արմինֆո. Կոնվերս Բանկը գործարկել է USSD ծառայությունը, որը Բանկի հաճախորդներին հնարավորություն է տալիս արագ՝ առանց Բանկ այցելելու կամ զանգահարելու, օգտվել բանկային որոշ ծառայություններից: Ինտերնետ հասանելիություն ևս չի պահանջվում: Այս մասին տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը:
«USSD ծառայությունը մատչելի է և դրանից օգտվելու համար հավելյալ ունակություններ հաճախորդներից չի պահանջվում: Այն Կոնվերս Բանկի քարտապաններին հնարավորություն է տալիս օպերատիվ տեղեկատվություն ստանալ վճարային քարտի մնացորդի վերաբերյալ, ստանալ տվյալ քարտով իրականացված վերջին 4-ից մինչև 5 գործարքների քաղվածքը, ինչպես նաև օրվա ցանկացած ժամի արգելափակել քարտը: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ընդամենը բջջային հեռախոսից ուղարկել *116# հրամանը և հետևել հրահանգներին».- նշել են Բանկում:
Մեկ հեռախոսահամարին կարելի է կցել ԱՐՔԱ համակարգի անդամ հանդիսացող, ակտիվացված USSD ծառայությամբ բանկերի՝ առավելագույնը 5 քարտ:
Ծառայության դիմաց բջջային հեռախոսակապի օպերատորի կողմից քարտապանից որևէ հավելյալ գանձում չի կատարում:
«Ներկայումս Կոնվերս Բանկի այս ծառայությունը հասանելի է Հայաստանի Բիլայն և Վիվասել ՄՏՍ բջջային օպերատորների բաժանորդների համար: Քայլեր են ձեռնարկվում նաև այլ օպերատորի հաճախորդների համար նման ծառայության ներդրման ուղղությամբ»,- եզրափակել է աղբյուրը:
Մանրամասները և ծառայության սակագները՝ https://conversebank.am/hy/sms-converse-ussd/ հղումով:
Նշենք, որ Կոնվերս Բանկ ՓԲԸ գործում է 1996 թվականից: Բանկի բաժնետերերն են` «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԷլԷլՍի (80,94%), «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» Բի. ՎԻ. Ընկերություն (14.06%) և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի (5%): Իսկ Բանկի 100% բաժնետոմսերի անուղղակի բաժնետերն է Holding Company «Blakery Assets» LTD:
![]() | 5.63 | -0.02 |
![]() | 396.48 | 0.44 |
![]() | 433.59 | -1.38 |
![]() | 486.01 | -1.71 |
![]() | 297.12 | -0.77 |
![]() | 30.86 | 0.14 |
![]() | 58.84 | -0.16 |
![]() | 434.31 | -0.76 |