Արմինֆո. 2018 թվականի առաջին ամսում Հայաստանը կարողացավ ներգրավել երկրի պետական պարտքի ավելացման գծով նախատեսված վարկերի երրորդ մասը, մասնավորապես, նախատեսված 411 մլն.դոլարից 123,5 մլն.դոլարը:
2009 –ից մինչև 2014 թվականը Հայաստանն անշեղորեն ավելացնրել է ազգային պարտքը, միջին հաշվով`245 մլն.դոլարով: Մասնավորապես, 2009-ի դեկտեմբերի 31-ին պետական պարտքը կազմել է 3.367.2 մլն.դոլար, 2010-ին`3, 805,1 մլն.դոլար, 2011-ին `4.134.7 մլն.դոլար, 2012-ին `4, 372,1 մլն.դոլար, 2013-ին `4,588,5 մլն.դոլար, 2014-ին`4,441.5 մլն դոլար:
Իսկ 2015-ից այդ ցուցանիշն սկսեց աճել «յոթմղոնանոց քայլերով» և 2015-ի վերջին հասավ 5077,7 մլն.դոլարի: Միտումը շարունակվեց նաև 2016-ին, ապահովելով 864,4 մլն.դոլարի աճ, ինչի արդյունքում պարտքը հասավ 5 942.1 մլն.դոլարի: 2017-ի վերջին Հայաստանի ընդհանուր պետական պարտքը կազմեց 6.774,6 մլն.դոլար «Բյուջեի 2017»-ով նախատեսված`6,512 մլրդ.դոլարի փոխարեն: Այսպիսով, մեկ տարվա ընթացքում պարտքի բեռն ավելացել է 832,5 մլն.դոլարով, 262,6 մլն.դոլարով գերազանցելով նախատեսված ցուցանիշը:
Ըստ բյուջեի, 2018-ի վերջին պետական պարտքը նախատեսվում է ավելացնել մոտ 400 մլն.դոլարով, մինչև 7,168 մլն.դոլար (մեկ դոլարի դիմաց 483.06 դրամ): Ինչպես նշված է 2018 թվականի արտաքին փոխառությունների ծրագրում, նախատեսված 411 մլն.դոլարի 99 մլն.դոլարը կամ 151 մլրդ դրամն ուղղվելու է նպատակային ծրագրերի: 2018-ի հունվարին Հայաստանի պետական պարտքն աճել է մինչև 6,796 մլն.դոլար: Ելնելով դրանից, կարելի է ասել, որ արտաքին փոխառությունների ներգրավման գծով հանրապետությունը հետ չի մնա ժամանակացույցից:
Նշենք, որ ըստ Համաշխարհային բանկի տվյալների, Հայաստանի պետական պարտքի մասնաբաժինը երկրի ՀՆԱ-ի կառուցվածքում 2018 թվականին կավելանա 59,6%, 2017-ի 58,9% -ի համեմատ: Իսկ արտաքին պարտքը`մինչև 48.4%, 2017-ի 47.9%-ի համեմատ: 2019 թվականի համար Համաշխարհային բանկի կանխատեսում է ՀՆԱ-ի կառուցվածքում պետական պարտքի անկում, մինչև 59.3%, իսկ արտաքին պարտքը`մինչև 48%: