Արմինֆո. «Կարաս Վայնս» ՓԲԸ գործով երկրորդ լսումները վերաքննիչ դատարանում որով պահանջվում է արգելել «կարաս» բառի օգտագործումը մյուս արտադրողների գինիների պիտակների վրա, տեղի ունեցան փետրվարի 13-ին և ավարտվեցին ոչ վերջինիս օգտին: Այս մասին ԱրմԻնֆո-ի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է Zorah գինիների հիմնադիր Զորիկ Ղարիբյանը:
Հաշվի առնելով, որ գինեգործների խմբի երկրի խաղողագործների հիմնադրամին ուղղված դիմումն արդյունք չտվեց, իսկ ՀՀ կառավարության կողմից ոչ մի արձագանք չեղավ, Հ. Ղարիբյանի խոսքով, արտադրողները մտադիր են հակընդդեմ դատական հայց ներկայացնել «Կարաս Վայն» ՓԲԸ դեմ: «Շատերն ինձ հարցնում են, թե ինչու ես սկսեցի այդ հարցը լուծել դատարանի միջոցով: Բայց բանը նրանում է, որ ես դատարան չէի գնացել, ինձ այնտեղ բերեցին», - ասել է նա, նշելով, որ ինքը մտադիր չէ հանձնվել: «Պայքարը շարունակվում է», - ընդգծել է նա:
Karas Wines ՓԲԸ-ն (Tierras De Armenia) պահանջում է մյուս գինիներ արտադրողների պիտակների վրա արգելել «կարաս» բառի օգտագործումը: Այս նպատակով է ընկերությունը դատի է տվել ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը, որպեսզի գրանցումից հանվեն հայկական գինիների այն բրենդները, որոնց պիտակների վրա օգտագործվում է «կարաս» բառը: «Մյուս արտադրողների պիտակների վրա «Կարաս» բառի օգտագործումը մոլորության մեջ է գցում սպառողին»,-ասված է հայցում:
Նշենք, որ «Karas Vines» ընկերությունը (Tierras De Armenia) պատկանում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին:
![]() | 4.00 | -0.01 |
![]() | 386.35 | 0.21 |
![]() | 413.47 | 0.30 |
![]() | 477.57 | -1.01 |
![]() | 287.68 | 0.39 |
![]() | 26.13 | -0.02 |
![]() | 53.86 | 0.03 |
![]() | 430.81 | 0.09 |