
Արմինֆո. Այսօր ժամը 15:30 հարձակման է ենթարկվել ՎՏԲ-Հայաստան Բանկի թիվ 4 մասնաճյուղը, որը գտնվում է Բաղրամյան 56 հասցեում:
Ինչպես տեղեկացնում է ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը, Բանկի աշխատակիցները և հաճախորդները չեն տուժել և Բանկը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով:
Մինչդեռ, ՀՀ ոստիկանության մամուլի քարտուղար Էդգար Ջանոյանը ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղի վրա հարձակումը կատարել են երկու հոգի: Հարձակվողները զինված են եղել ատրճանակով: Ոստիկանությունը գողացված գումարի մասին չի տեղեկացնում: Տեղում կատարվում են քննչական միջոցառումներ, մանրամասները պարզվում են:
Մի շարք աղբյուրներ հայտնում են, որ գողացված գումարը կազմում է մոտ 8 մլն դրամ:
RUB | 4.84 | 0.03 |
USD | 381.15 | -0.06 |
EUR | 445.37 | 1.45 |
GBP | 513.33 | 2.20 |
CAD | 274.68 | -0.16 |
JPY | 24.15 | -0.03 |
CNY | 54.66 | 0.06 |
CHF | 478.17 | 1.54 |

