Արմինֆո.Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել` նվիրված «Բեյզ Մեթըլս» ընկերության 2017 թվականի գործունեության եւ 2018 թվականին նախատեսված ծրագրերի հետ կապված հարցերին: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱՀ նախագահի մամուլի ծառայությունից, հատուկ անդրադարձ է կատարվել Կաշենի լեռնահանքային համալիրում իրականացվող աշխատանքներին: Երկրի ղեկավարը նշել է, որ «Բեյզ Մեթըլս»-ը հանդիսանում է հանրապետության ամենախոշոր արտադրական միավորումներից մեկը, որի գործունեությունից է նաեւ կախված մի շարք ոլորտներում տարբեր ծրագրերի հաջող իրականացումը, հավելելով, որ հանքարդյունաբերության ոլորտը եւ դրա զարգացումը մշտապես լինելու են պետության ուշադրության կենտրոնում:
Խորհրդակցությանը մասնակցել են պետնախարար Արայիկ Հարությունյանը, «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արթուր Մկրտումյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Հիշեցնենք, որ 2012 թվականի մարտի 9-ին ԼՂՀ կառավարությունը և «Վալեքս Գրուպե ընկերությունը ստորագրել էին Մարտակերտի շրջանի Կաշենի հանքավայրում լեռնարդյունաբերական աշխատանքների կազմակերպման մասին համաձայնագիր, որի շահագործումն սկսվել է անցյալ տարի: «Վալեքս Գրուպե ընկերությունը նախատեսում է շահագործման 10 տարիներին կատարել շուրջ 80 մլն դոլարի ներդրում: Մասնագետները պնդում են, որ Կաշենի հանքավայրն այնքան հարուստ չէ ոսկով, ինչպես Դրմբոնի հանքավայրը, բայց պղնձի և մոլիբդենի պաշարները թույլ են տալիս այստեղ սկսել լայնածավալ արտադրություն: Եթե Դրմբոնի կոմբինատը տարեկան արդյունահանում է 350 հազար տոննա հանքանյութ, ապա Կաշենի հանքավարյում, ըստ նախնական տվյալների, կարելի է արդյունահանել տարեկան 1 մլն 600 հազար տոննա հանքանյութ: 10 տարիների ընթացքում կարդյունահանվի մոտ 17 մլն տոննա հանքանյութ, որը պարունակում է ավելի քան 20% պղնձի խտանյութ: Նախատեսվում է նաև մոտ 1200 նոր աշխատատեղերի ստեղծում:
«Վալլեքս Գրուպե ՓԲԸ (Vallex Group) հիմնադրվել է 1998-ին և միավորում է 20 դուստր և փոխկապակցված ընկերությունների: Դրանց թվում են` «Թեղուտե ՓԲԸ-ն, որն ստեղծվել է 2006 թվականին՝ Թեղուտի նախագծի համակարգման նպատակով, «Բեյզ Մեթըլսե ՓԲԸ-ն, որը շահագործում է Դրմբոնի պղինձ-ոսկու հանքավայրը, «Armenian Copper Programmeե ՓԲԸ (ACP), որը շահագործում է Ալավերդու պղնձաձուլման գործարանը: