Արմինֆո. «Միջկառավարական հանձնաժողովի հարթակում հայ գործընկերների հետ հանդիպումներն իրենց դրսևորել են որպես համատեղ գործողությունների օպերատիվ համաձայնեցման արդյունավետ մեխանիզմ: Դա թույլ կտա ժամանակին մշակել համալիր միջոցառումներ` նպատակաուղղված տնտեսական համագործակցության խորացմանը, ԵԱՏՄ շրջանակում միասնական տնտեսական քաղաքականության վարմանը՚, - այդպիսի կարծիք է հայտնել հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը` փետրվարի 20-ին հանձնաժողովի 18-րդ նիստում:
ՌԴ տրանսպորտի նախարարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, նիստում քննարկվել է հարցերի լայն սպեկտր, ներառյալ համագործակցությունը առևտրատնտեսական ոլորտում, վառելիքաէներգետիկ համալիրի, տրանսպորտի, գյուղատնտեսության, արդյունաբերության և մշակույթի բնագավառներում: Կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները «Մեղրի՚ ԱՏԳ-ում իրագործման համար համատեղ ներդրումային նախագծերի ստեղծման գործում: Քննարկումների արդյունքում ՌԴ տնտեսական զարգացման, Արդյունաբերության և առևտրի նախարարություններին, Ռուսաստանի արտահանման կենտրոնին և ԱԱՊ-ին հանձնարարվել է մշակել «Մեղրի՚ ԱՏԳ աշխատանքում ռուսական ընկերությունների ներգրավման և հայ գործընկերների հետ շփումների հաստատմանն աջակցության հնարավորությունը:
Մ. Սոկոլովը նշել է առևտրային կապերի ինտենսիֆիկացումը: Այսպես, եթե 2016 թվականին արձանագրվել էր ապրանքաշրջանառության 7% աճ, ապա 2017 թվականին աճը կազմել էր արդեն, գործնականում, 30 %` մինչև 1,7 մլրդ ԱՄՆ դոլար, Ռուսաստանից արտահանումն ավելացել է 28 %, իսկ Հայաստանից ներմուծումն ավելացել է 34 %-ով: Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալում մեծ բաժին է կազմում գյուղատնտեսական արտադրանքը` 56,8 %:
«Ակնկալում ենք, որ մեր աշխատանքը թույլ կտա ամրապնդել դրական դինամիկան առևտրում՚, - հայտարարել է Մ.Սոկոլովը: Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը մնում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ