
Արմինֆո. 2018 թվականի ապրիլի 24-ից Վոլգոգրադի միջազգային օդանավակայանից հնարավոր կլինի Երևան թռչել ուղիղ չվերթով:
Ինչպես հաղորդում է «ԿՊ-Վոլգոգրադը՚, վկայակոչելով «Վոլգոգրադի միջազգային օդանավակայան՚ ԲԲԸ մամուլի ծառայությունը, չվերթը կիրականացվի ամեն երեքշաբթի` սկսած ապրիլի 24-ից: Վոլգոգրադից թռիչքը տեղի կունենա ժամը 21:45-ին, Երևանից` տեղական ժամանակով 19:45-ին: Թռիչքի տևողությունը կազմում է երկու ժամ:
Նշվում է, որ Վոլգոգրադի միջազգային օդանավակայանի կայքում տոմսերի գնման ծառայության տվյալների համաձայն, չվերթն իրականացնելու է «Սարատովյան ավիաուղիները՚: Չվերթն իրականացնող օդանավի տեսակն առայժմ հայտնի չէ:
RUB | 4.87 | 0.01 |
USD | 379.21 | 0.32 |
EUR | 444.85 | 4.43 |
GBP | 511.21 | 3.16 |
CAD | 274.29 | 1.45 |
JPY | 24.03 | 0.04 |
CNY | 54.49 | 0.08 |
CHF | 480.62 | 6.30 |

