Արմինֆո. Աղքատության և գործազրկության մակարդակով Հայաստանն առաջինն է տարածաշրջանում, իոկ աղքատության 29.4% մակարդակը հանդիսանում է երկրի քաղաքացիների միջև սոցիալական բևեռացման և եկամտի անհավասար բաշխման հայելային արտացոլումը: ԱրմԻնաֆո-ին նման կարծիք է հայտնել Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
«Հայաստանի ակտիվների 70%-ը պատկանում է բնակչության 10%-ին, մինչդեռ,բնակչության 40%-ին է պատկանում ընդհանուր ծավալի ընդամենը 2% -ը: Եվս մեկ պատճառ է ննֆլյացիայի տեմպերի աճը, ինչը գերազանցում է տնտեսության աճին: Իսկ կառավարության կողմից բնակչության սոցիալական խնդիրների լուծմանը մինչ օրս ուղղված քայլերը դեռ չեն զգացվում, իսկ աղքատության մակարդակը մնում է անփոփոխ: Եվ այս ամենն այն պայմաններում, երբ բնակչության 1.9 տոկոսը գտնվում է աղքատության շեմից այն կողմ», -ասել է նա:
Գործազրկության 18% մակարդակը Մակարյանը լրացուցիչ աջակցություն է համարում Հայաստանում աղքատների աճին: Սակայն, ըստ միության նախագահի նախնական գնահատականների, 2017-ի վերջին գործազրկության մակարդակը կկրճատվի մինչև 17, հնարավոր է նաև, նույնիսկ, մինչև 16%: Բայց, ըստ նրա գնահատումների, այս տարի անհնար է կանխատեսել աղքատության ցուցանիշի զգալի բարելավում: Այս լույսի ներքո տնտեսագետը նշում է նաև, որ 2017-ին հայ հասարակության բարեկեցության զգալի առաջընթացի բացակայությունը:
Ըստ Մակարյանի, անհրաժեշտ չէ հեծանիվ հորինել, որպեսզի Հայաստանը դուրս գա այս իրավիճակից: Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս գործազրկության կրճատման իրական հնարավորությունը, առաջին հերթին, երկնիշ տնտեսական աճի ապահովման միջոցով: Այս լույսի ներքո, Հայաստանում զբոսաշրջության, գյուղատնտեսության, հավաքման ձեռնարկությունների արագ զարգացումը, ներմուծվող բաղադրիչների հիման վրա, տնտեսագետ համարում է անվիճելի անհրաժեշտություն:
Գործազրկության և աղքատության կրճատմանը, նրա կանխատեսումներով, կարող է նպաստել փոքր և միջին բիզնեսի ոլորտի համալիր զարգացումը: Եվ 2007-2009 թվականներին ՓՄՁ-ների թվաքանակի 50 հազարով աճը, 82-ից մինչև 132 հազար, նրա կարծիքով, դրա լավագույն օրինակն է: Մեկ այլ օրինակ է 2010-ին ՓՄՁ-ների թվաքանակի կտրուկ անկումը, մինչև 59 հազար, 2008-ին սկսված գլոբալ ֆինանսական և տնտեսական ճգնաժամին կառավարական ոչ պատշաճ արձագանքի արդյունքում: Այդ ամենն ուղեկցվել է գործազրկության, աղքատության, աշխատանքային միգրացիայի մակարդակի բարձրացմամբ:
«Սակայն, նույնիսկ այսօր, ըստ 2017-ի տվյալների, մասնավոր հատվածում աշխատանքի տեղավորված 330 հազար քաղաքացիների 70% -ն աշխատում է ՓՄՁ-ներում: Հետևաբար, առկա է կենտրոնացած, համակարգված պետական քաղաքականության անհրաժեշտությունը, ուղղված ՓՄՁ զարգացման խթանմանը», - ամփոփել է Մակարյանը: