Արմինֆո.Հայաստանի կառավարությունը փետրվարի 22-ին հաստատել է «Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման ծրագրի շրջանակում սուբսիդիա և դրամաշնորհ տրամադրելու մասին» ծրագիրը: 1 լիտր դիզելային վառելիքի սուբսիդավորումը կկազմի 60 դրամ:
Ինչպես հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, նախագծով առաջարկվում է գյուղատնտեսության նախարարությանը 2018-ին հատկացնել 360 մլն դրամ`դիզելային վառելիքի սուբսիդավորմանը, մեկ լիտր վառելիքի դիմաց 60 դրամով, մինչև 6 մլն լիտր վաճառքի ծավալների դեպքում:
Դիզելային վառելիքը կվաճառվի հողօգտագործողներին, մազերի ղեկավարության վերահսկողության ներքո, 1 հեկտարի դիմաց 200 լիտր դիզելային վառելիք տրամադրելու տրամաբանությամբ, 3 հեկտար տարածքի դեպքում:
Մինչդեռ, ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից, 2017-ին մեկ լիտր դիզելային վառելիաի աուբսիդիա կազմել էր 34,4 դրամ: Արդյունքում, գյուղացիները դիզելային վառելիքն ստացան 1 լիտրի համար 280 դրամով: Ստացվում է, որ այսօր էլ հավանության արժանացած սուբսիդավորման ծրագրով դիզելային վառելիքը գրեթե մեկ երրորդով կթանկանա ֆերմերների համար: Այս համատեստում հռետորական հարց է առաջանում. «Արդյո՞ք Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի գինը կավելանա նոր հարկային կարգավորումների արդյունքում»:
Նշենք, որ ըստ ՏՄՊՊՀ մոնիտորինգի, հարկային փոփոխությունները արդյունքում 2018-ից 1 լիտր բենզինի գինը բարձրացավ 20 դրամով, 1 լիտր դիզելային վառելիքի գինը`60 դրամով, իսկ 1 խմ սեղմված գազի գինը`20 դրամով: Այնուամենայնիվ, խորհրդարանական լսումների ընթացքում ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը հեղինակավոր հայտարարեց, որ այդ վառելիքի ակցիզային հարկի բարձրացումը չի կարող ունենալ շղթայական էֆեկտ և հանգեցնել որոշ ապրանքատեսակների գների բարձրացմանը: Իսկ գյուղատնտեսության նախարարությունը, ի դեմս նախարարի, հայտարարեց, որ դիզելային վառելիքի թանկացումը չի կարող էապես ազդել գյուղատնտեսական արտադրանքի գների վրա: