Ուրբաթ, 23 Փետրվարի 2018 17:12
Ալեքսանդր Ավանեսով

2018 թվականին անհրաժեշտ կլինի իրականացնել Հայաստանի համայնքների համաչափ զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր

2018 թվականին անհրաժեշտ կլինի իրականացնել Հայաստանի համայնքների համաչափ զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր հրավիրած ասուլիսում ներկայացրել է  2017 թվականի գործունեության արդյունքները և ներկայացրել 2018 թվականին նախատեսվող հիմնական ծրագրերը:

 

Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, 2017 թվականին նախարարության  գործունեության հիմնական ուղղությունը եղել է համայնքներում իրականացվող համակարգային փոփոխությունները, իսկ տարածքային կառավարման մակարդակով համապատասխան ռազմավարությունների, գործառնական ծրագրերի ընդունում և մեթոդաբանական ձեռնարկների  մշակում,  որոնք պետք է ուղղորդեն համայնքներին իրենց զարգացման գործընթացում: «Մասնավորապես,  համայնքային  տնտեսական զարգացման  ուղեցույցն է մշակվել և դրան  զուգահեռ ամբողջ Հայաստանով շուրջ  104  տնտեսական պատասխանատու  ենք առանձնացրել, որպեսզի  համայնքներում ունենանք մարդիկ, ովքեր  կարող են տնտեսական ծրագիր մշակել, փոխանցել այն մարզպետարան  ու դրանից այն հասցնել կառավարարություն` ֆինանսավորման»,-ասել է Դ. Լոքյանը:

 

Նրա խոսքով,  լրջագույն խնդիրներից մեկը, որն առնչվում է համայնքների հաստիքացուցակին և աշխատողների թվակազմին, նույնպես կանոնակարգվել է: Արդյունքում՝  2017 թվականին աշխատավարձերին վերաբերող շուրջ 200 մլն դրամի համայնքային պարտքը նվազեցվել է: Նախորդ տարվա կատարված աշխատանքներից նախարարը առանձնացրել է նաև համայնքների ֆոնդային բյուջեների ձևավորումը: <<Միայն 2018 թվականի  հունվարի 1-ի դրությամբ մեր համայնքային ֆոնդային բյուջենում արդեն ձևավորված է շուրջ 6 մլրդ դրամի գումար, որը միայն ուղղվելու է համայնքներում կապիտալ ծախսերի իրականացմանը: Սա ավելացած արժեք է համայնքում,  երկրում, կապիտալի մեծացում է, տնտեսական աճի ցուցանիշ է և այլն: Մյուս կարևոր խնդիրը, որ  մենք մեր համայնքների հետ ձևակերպել ենք  և իրականացնում  ենք, դա ծառայությունների ընդլայնման խնդիրն է և պատահական չէ, որ  2017 թվականի  ընթացքում 50 համայնք բակային սպորտի օջախներ է ստեղծել` խաղահրապարակներ, մարզադահլիճներ: 2017 թվականին ՀՀ համայնքների սեփական եկամուտների մուտքերը գանձապետարան կազմել են  38,545.1 մլն դրամ:  2009 թվականից ի վեր,  2017 թվականը նշանավորվել է համայնքների կողմից հողի հարկի հավաքագրման դրական դինամիկայով։ 2016 թվականի համեմատությամբ, սեփական եկամուտները 5 հարկատեսակների մասով աճել են  9.2 %-ով կամ 2,544.6 մլն դրամով: Սեփական եկամուտների հավաքագրման աճի միտումները կպահպանվեն նաև 2018 թվականի ընթացքում։ Սա նշանակում է, որ համայնքներում իրականության մեջ  գոյություն ունի ռեսուրս, որը վարչարարության, օրենքների ճշգրիտ կիրառման պայմաններում կարելի է հավաքագրել և համայնքն իր սեփական կարիքների համար այն օգտագործի: Առաջին անգամ մենք 2017-ին հորդորելով, համապատասխան ուղեցույցներ տրամադրելով  մոտ 1.6 մլրդ դրամ աղբահանության վճարներ ենք հավաքագրել, սա նախորդ տարվա համեմատ ավելի է 400 մլն դրամով:  2018 թ-ին  այդ թիվը պետք է հասնի` 2 մլրդ 800 մլն դրամի: Մեզ մոտ բաց էր ամբողջությամբ իրավաբանական  անձանց  վճարումները: Միայն 2017 թ-ի ընթացքում մեր մարզպետների, համայնքապետերի ջանքերով  18 հազար պայմանագիր ենք ունեցել ամբողջ երկրում՝ առանց Երևանի>>,-ասել է Դ. Լոքյանը:

 

Անդրադառնալով տարածքային զարգացման ուղղությանը, նախարարը նկատել է, որ  2017-ին ամրագրվել են  տարածքային համաչափ զարգացման  հիմնական չափորոշիչները: «Մենք ամրագրել ենք, օրինակ՝ եթե  Շիրակում մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը մոտ 2000 ԱՄՆ դոլլար է, ինչը շատ ցածր է, մենք պետք է կարողանանք այն ավելացնել և  2018 թվականին յուրաքանչյուր մարզի դեպքում տեսնելու ենք, թե ՀՆԱ-ի ինչպիսի փոփոխություն է տեղի ունեցել և տարածքի համաչափ զարգացման արդյունքում ինչ  աշխատատեղեր  ունենք։ Սրան հասնելու համար յուրաքանչյուր համայնք մշակել  է իր Տարեկան աշխատանքային պլանը (ՏԱՊ), զուգահեռ նաև մարզպետներն են ձևակերպել  իրենց պլանը։ Դրանցում կան բազմաթիվ ցուցիչներ, որոնք նրանք պետք է իրականացանեն 2018 թվականին․ ինչպիսի՞ն է մարզում մեկ շնչին ընկնող սեփական եկամուտների չափը, ինչպիսի՞ն է մարզում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի չափը, որքա՞ն ոչ գյուղատնտեսական աշխատատեղեր են ստեղծվում և այլն:  Եթե դուք փորձեք ծանոթանալ որևէ համայնքի տարեկան աշխատանքային պլանին, դուք կտեսնեք նրա ամբողջական բյուջեն, ծախսերը, կտեսնեք նաև, թե ինչպիսի զարգացման ծրագիր ունի տվյալ համայնքը»,-ասել է Դ. Լոքյանը:

 

Նախարարը մանրամասն ներկայացրել է նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերը, նաև ընդգծել, որ 2018 թվականի համար  ընդհանուր թեզ է  դրվել՝ ծրագրային բյուջետավորման գաղափարախոսություն: «Մենք սկսել ենք արդեն սուբվենցիայի նոր կարգով աշխատել, որի հիմքում դրված է հետևյալը․ եթե համայնքը կապիտալ որևէ ծրագիր ունի՝ մեքենա-սարքավորումներ դնում, ենթակառուցվածքների վրա է ներդրումներ անում, ապա  այդ ծրագրի արժեքի 50 տոկոսի չափով պետությունն այն կրկնապատկում է։ 2018 թվականի երկրորդ կարևոր առանձնահատկությունը տնտեսական ծրագրերի սուբսիդավորման գաղափարախոսությունն է։ Եթե տնտեսական ծրագիրը անցնում է համապատասխան բանկային արգելապատնեշը և բանկը համաձայնվում է տվյալ տնտեսվարողի ծրագիրը ֆինանսավորել, ապա պետությունը պարտավորվում է 6 տոկոսի չափով վարկի տոկոսադրույքը սուբսիդավորել»,-տեղեկացրել է Դավիթ Լոքյանը, հավելել,  որ նախարարությունը այդ մեխանիզմի կարգերն արդեն ներկայացրել է կառավարություն, հանրապետության վարչապետը հաստատել է և մարտ ամսից սկսվելու է  ֆինանսավորման գործընթացը: Նախարարի վստահեցրել է, որ 2018 թվականին սուբսիդավորված վարկերով տնտեսական մինչև 100 ծրագիր կլինի, իսկ սուբվենցիաներով ծրագրերի թիվը կգերազանցի 200-ը՝ կապիտալ արժեքներ ստեղծելու պարագայում: 

Ասուլիսում նախարար Լոքյանը սպառիչ պատասխաններ է տվել լրատվամիջոցներին հետաքրքրող հարցերին:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Սանոսյանը հայտարարել է Վեդիի ջրամբարի շինարարության ավարտի նոր ժամկետներըՍանոսյանը հայտարարել է Վեդիի ջրամբարի շինարարության ավարտի նոր ժամկետները
Հայաստանի ԱԽ քարտուղարն իրանցի փորձագետների հետ հանդիպմանը կարևորել է երկկողմ տնտեսական կապերի ամրապնդումըՀայաստանի ԱԽ քարտուղարն իրանցի փորձագետների հետ հանդիպմանը կարևորել է երկկողմ տնտեսական կապերի ամրապնդումը
Հայաստանում տարեկան գնաճը հոկտեմբերին հասել է 0.6%-ի՝ նախորդ տարվա 0.1%-իցՀայաստանում տարեկան գնաճը հոկտեմբերին հասել է 0.6%-ի՝ նախորդ տարվա 0.1%-ից
Գևորգ Պապոյան. KfW-ն պատրաստ է միջոցներ տրամադրել ագրոապահովագրության պիլոտային ծրագրի իրականացման համարԳևորգ Պապոյան. KfW-ն պատրաստ է միջոցներ տրամադրել ագրոապահովագրության պիլոտային ծրագրի իրականացման համար
ԱրարատԲանկը՝ AMX 2024 մրցանակաբաշխության հնգակի մրցանակակիրԱրարատԲանկը՝ AMX 2024 մրցանակաբաշխության հնգակի մրցանակակիր
Հայաստանում հարցվածների մեծ մասը դեմ է արտահայտվել Մեծամորի ատոմակայանի փակմանըՀայաստանում հարցվածների մեծ մասը դեմ է արտահայտվել Մեծամորի ատոմակայանի փակմանը
Էկոնոմիկայի նախարարը պարզաբանել է ԵՄ արտահանման ծավալների կրճատման պատճառներըԷկոնոմիկայի նախարարը պարզաբանել է ԵՄ արտահանման ծավալների կրճատման պատճառները
Հայկական կոնյակի ռեբրենդինգի ԵՄ ծրագիրը կմեկնարկի նոյեմբերի երկրորդ կեսինՀայկական կոնյակի ռեբրենդինգի ԵՄ ծրագիրը կմեկնարկի նոյեմբերի երկրորդ կեսին
Նախարար. Նախարար. "Հյուսիս-Հարավ" ճանապարհի հարավային հատվածի կառուցման համար Հայաստանը նախատեսում է վարկ ներգրավել նաեւ ԵՆԲ-ից
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկել են «Մասդար» նախագծով կառավարության 15% բաժնեմասի փոխանցմանն առնչվող իրավական հարցերի լուծումըԷկոնոմիկայի նախարարությունում քննարկել են «Մասդար» նախագծով կառավարության 15% բաժնեմասի փոխանցմանն առնչվող իրավական հարցերի լուծումը
ԵՄ-ը կարող է 235 մլն եվրո տրամադրել Հայաստանին՝ հանրապետության դիմադրողականության բարձրացման ծրագրի իրականացման համարԵՄ-ը կարող է 235 մլն եվրո տրամադրել Հայաստանին՝ հանրապետության դիմադրողականության բարձրացման ծրագրի իրականացման համար
Չի լինի համընդհանուր բժշկական ապահովագրություն, չի լինի ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացում. տեղեկատվություն մտորումների համար՝ ՀՀ ԱԺ հանձնաժողովի նախագահիցՉի լինի համընդհանուր բժշկական ապահովագրություն, չի լինի ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացում. տեղեկատվություն մտորումների համար՝ ՀՀ ԱԺ հանձնաժողովի նախագահից
ԱրարատԲանկը նախաձեռնեց պանելային քննարկում՝ ԱԲ-ի և առաջնորդության թեմայովԱրարատԲանկը նախաձեռնեց պանելային քննարկում՝ ԱԲ-ի և առաջնորդության թեմայով
2025 թվականին զբոսաշրջության ոլորտի ֆինանսավորումը կկրճատվի2025 թվականին զբոսաշրջության ոլորտի ֆինանսավորումը կկրճատվի
2025 թվականին 2025 թվականին "Հյուսիս - Հարավ" ճանապարհահատվածների կառուցման համար կներգրավվի շուրջ 26,4 մլրդ դրամ. նախարար
Հայ-թուրքական սահմանի Հայ-թուրքական սահմանի "Մարգարա" անցակետի վերանորոգումը հարկատուի վրա ավելի քան 1 մլրդ դրամ է նստել
Fast Shift-ը միացել է Իդրամի բաց QR ենթակառուցվածքինFast Shift-ը միացել է Իդրամի բաց QR ենթակառուցվածքին
Հայաստանում բոլոր հարկային վարչարարություններն ուղղված են խոշոր բիզնեսին. ՊԵԿ նախագահՀայաստանում բոլոր հարկային վարչարարություններն ուղղված են խոշոր բիզնեսին. ՊԵԿ նախագահ
Հայաստանի ՊԵԿ ղեկավարը խնդիր չի տեսնում պետբյուջեի հարկային ցուցանիշների ապահովման գործումՀայաստանի ՊԵԿ ղեկավարը խնդիր չի տեսնում պետբյուջեի հարկային ցուցանիշների ապահովման գործում
2025 թվականին Հայաստանի ՀՆԱ-ում հարկերի տեսակարար կշիռը կհասցվի 25 տոկոսի. Բադասյան2025 թվականին Հայաստանի ՀՆԱ-ում հարկերի տեսակարար կշիռը կհասցվի 25 տոկոսի. Բադասյան
Դեկտեմբերին Հայաստանի ԿԲ-ը  կգնա վերաֆինանսավորման տոկոսադրույքի եւս մեկ իջեցման. ԵԱԶԲ  կանխատեսումԴեկտեմբերին Հայաստանի ԿԲ-ը  կգնա վերաֆինանսավորման տոկոսադրույքի եւս մեկ իջեցման. ԵԱԶԲ  կանխատեսում
Հայաստանում բնակվող ՌԴ քաղաքացիները կարող են ստանալ էլեկտրոնային ստորագրություն, ինչը նրանց թույլ կտա գործողություններ կատարել առանց Ռուսաստան մեկնելուՀայաստանում բնակվող ՌԴ քաղաքացիները կարող են ստանալ էլեկտրոնային ստորագրություն, ինչը նրանց թույլ կտա գործողություններ կատարել առանց Ռուսաստան մեկնելու
ԱԶԲ-ը Հայաստանին 89.5 մլն եվրոյի վարկ կտրամադրի՝ բյուջետային աջակցության շրջանակումԱԶԲ-ը Հայաստանին 89.5 մլն եվրոյի վարկ կտրամադրի՝ բյուջետային աջակցության շրջանակում
Հայկական ընկերությունները կկարողանան IPO-ից Վարշավայի ֆոնդային բորսա դուրս գալ խաչաձեւ կամ կրկնակի ցուցակման մեխանիզմների միջոցովՀայկական ընկերությունները կկարողանան IPO-ից Վարշավայի ֆոնդային բորսա դուրս գալ խաչաձեւ կամ կրկնակի ցուցակման մեխանիզմների միջոցով
Նոր ու ժամանակակից․ վերաբացվել է IDBank-ի Արաբկիր մասնաճյուղըՆոր ու ժամանակակից․ վերաբացվել է IDBank-ի Արաբկիր մասնաճյուղը
Հայաստանում համընդհանուր բժշկական ապահովագրությունը հերթական անգամ հետաձգվում է. ներդրման նոր ժամկետները հայտնի չենՀայաստանում համընդհանուր բժշկական ապահովագրությունը հերթական անգամ հետաձգվում է. ներդրման նոր ժամկետները հայտնի չեն
Կոնվերս Բանկ. Հասանելի դարձնել ֆինանսները բոլորի համարԿոնվերս Բանկ. Հասանելի դարձնել ֆինանսները բոլորի համար
«Տորմակ». գյուղական տուրիզմի նոր անկյունը Լոռիում«Տորմակ». գյուղական տուրիզմի նոր անկյունը Լոռիում
Էկոնոմիկայի փոխնախարար. Էկոնոմիկայի փոխնախարար. "Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումն Արարատի և Արմավիրի մարզերում" ծրագիրը նոր էջ կբացի Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի համար
2025 թվականի բյուջետային ուղերձ. Հայաստանի ՀՆԱ-ի աճի ներուժն ավելացել է, բայց արտաքին-դրական ազդեցությունը նկատելիորեն թուլացել է2025 թվականի բյուջետային ուղերձ. Հայաստանի ՀՆԱ-ի աճի ներուժն ավելացել է, բայց արտաքին-դրական ազդեցությունը նկատելիորեն թուլացել է
Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2024թ. հոկտեմբերի դրությամբ կրճատվել են տարեկան 14,2% - ով՝ մինչեւ 3,574 մլրդ դոլարՀայաստանի միջազգային համախառն պահուստները 2024թ. հոկտեմբերի դրությամբ կրճատվել են տարեկան 14,2% - ով՝ մինչեւ 3,574 մլրդ դոլար
Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) միանում է Աբու Դաբիի ֆոնդային բորսայի (ADX) Tabadul նախագծինՀայաստանի ֆոնդային բորսան (AMX) միանում է Աբու Դաբիի ֆոնդային բորսայի (ADX) Tabadul նախագծին
«Հայկական ավիաուղիներ»-ն ուղիղ չվերթներ կիրականացնի դեպի Բաթում«Հայկական ավիաուղիներ»-ն ուղիղ չվերթներ կիրականացնի դեպի Բաթում
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է պարտատոմսերի երկրորդ տրանշըԿոնվերս Բանկը տեղաբաշխում է պարտատոմսերի երկրորդ տրանշը
2024 թվականի սեպտեմբերի 20-ի դրությամբ Հայաստանի պետական գանձարան է մուտքագրվել 1 տրիլիոն 827.7 մլրդ դրամ հարկային եկամուտ կամ տարվա ծրագրային ցուցանիշի 71.6% - ը2024 թվականի սեպտեմբերի 20-ի դրությամբ Հայաստանի պետական գանձարան է մուտքագրվել 1 տրիլիոն 827.7 մլրդ դրամ հարկային եկամուտ կամ տարվա ծրագրային ցուցանիշի 71.6% - ը
Հայաստանն ու Ղրղզստանը քննարկել են տրանսպորտի բնագավառում փոխգործակցության զարգացման հնարավորությունները՝ շեշտը դնելով փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալների ավելացման վրաՀայաստանն ու Ղրղզստանը քննարկել են տրանսպորտի բնագավառում փոխգործակցության զարգացման հնարավորությունները՝ շեշտը դնելով փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալների ավելացման վրա
ՀՀ կառավարությունը 2.9 մլրդ դրամ կուղղի 2022-2014թթ. հաստատված և իրականացված սուբվենցիոն ծրագրերինՀՀ կառավարությունը 2.9 մլրդ դրամ կուղղի 2022-2014թթ. հաստատված և իրականացված սուբվենցիոն ծրագրերին
Հայաստանը մտադիր է գրանցել չորս աշխարհագրական նշումՀայաստանը մտադիր է գրանցել չորս աշխարհագրական նշում
Հայաստանի գիտական կենտրոններից մեկն անցնում է «կանաչ» էներգետիկայիՀայաստանի գիտական կենտրոններից մեկն անցնում է «կանաչ» էներգետիկայի
Էկոնոմիկայի նախարար. Հաջորդ տարվա չորրորդ եռամսյակում Էկոնոմիկայի նախարար. Հաջորդ տարվա չորրորդ եռամսյակում "Ամուլսար" հանքավայրը պետք է տա առաջին հանքաքարը
Էկոնոմիկայի նախարար. 2024 թվականին Երեւանում տեղի ունեցած հանրահավաքներն ու երթերը հանգեցրել են Ռուսաստանի զբոսաշրջիկների արտահոսքիԷկոնոմիկայի նախարար. 2024 թվականին Երեւանում տեղի ունեցած հանրահավաքներն ու երթերը հանգեցրել են Ռուսաստանի զբոսաշրջիկների արտահոսքի
Հայաստանի արժեթղթերի շուկայի լավագույն մասնակիցները դարձել են AMX AWARDS 2024-ի հաղթողներՀայաստանի արժեթղթերի շուկայի լավագույն մասնակիցները դարձել են AMX AWARDS 2024-ի հաղթողներ
Սովորել խնայել․ Խնայողությունների օրը՝ Idram Junior-ի հետՍովորել խնայել․ Խնայողությունների օրը՝ Idram Junior-ի հետ
Արմսվիսբանկը շարունակում է իր աջակցությունը կանաչ էներգետիկային՝ Լոռու մարզում արդյունաբերական մասշտաբի արեվային էլեկտրակայանի ֆինանսավորմամբԱրմսվիսբանկը շարունակում է իր աջակցությունը կանաչ էներգետիկային՝ Լոռու մարզում արդյունաբերական մասշտաբի արեվային էլեկտրակայանի ֆինանսավորմամբ
Կոնվերս Բանկը Կենտրոնական դեպոզիտարիայի Most Progressive Member of the Depositary system առաջին մրցանակակիրն էԿոնվերս Բանկը Կենտրոնական դեպոզիտարիայի Most Progressive Member of the Depositary system առաջին մրցանակակիրն է
Ներկա իրավիճակը հիմնավոր կասկածի տակ է դնում ընթացիկ հանրային ֆինանսների կառավարման ռազմավարության կայունությունը. ՊԵԿ նախկին նախագահՆերկա իրավիճակը հիմնավոր կասկածի տակ է դնում ընթացիկ հանրային ֆինանսների կառավարման ռազմավարության կայունությունը. ՊԵԿ նախկին նախագահ
Հարցի գինը. ինչ կարժենա ՓՄՌ-ի շինարարությունը ՀայաստանումՀարցի գինը. ինչ կարժենա ՓՄՌ-ի շինարարությունը Հայաստանում
ՀՀ ֆինանսների նախարար. Պետական ապարատի օպտիմալացման և ծախսերի կրճատման անհրաժեշտություն կաՀՀ ֆինանսների նախարար. Պետական ապարատի օպտիմալացման և ծախսերի կրճատման անհրաժեշտություն կա
Արտաքին գնաճային ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա թույլ կլինիԱրտաքին գնաճային ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա թույլ կլինի
Մարտին Գալստյան. Առանցքային տոկոսադրույքի 9,75%-ից մինչև 7,25% իջեցումը զսպել է վարկային տոկոսադրույքների աճըՄարտին Գալստյան. Առանցքային տոկոսադրույքի 9,75%-ից մինչև 7,25% իջեցումը զսպել է վարկային տոկոսադրույքների աճը
0% տարեկան փաստացի տոկոսադրույք՝ JAC մեքենաներ գնելու համար0% տարեկան փաստացի տոկոսադրույք՝ JAC մեքենաներ գնելու համար
«Լույս» հիմնադրամ. Հայաստանի տնտեսության կառուցվածքը շարունակում է վատթարանալ«Լույս» հիմնադրամ. Հայաստանի տնտեսության կառուցվածքը շարունակում է վատթարանալ
Ֆինանսների փոխնախարարն ԱՄՀ-ի եւ ՀԲ-ի նիստերին ներկայացրել է երկրի տնտեսական զարգացման ռազմավարություններըՖինանսների փոխնախարարն ԱՄՀ-ի եւ ՀԲ-ի նիստերին ներկայացրել է երկրի տնտեսական զարգացման ռազմավարությունները
Հայաստանի Կենտրոնական բանկը շարունակում է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այս անգամ 7,5%-ից մինչեւ 7,25%Հայաստանի Կենտրոնական բանկը շարունակում է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այս անգամ 7,5%-ից մինչեւ 7,25%
Հայաստանում մտադիր են զարգացնել բիզնես զբոսաշրջությունըՀայաստանում մտադիր են զարգացնել բիզնես զբոսաշրջությունը
Ապահովագրական ընկերությունները մեկ տարում հարկային վճարումներն ավելացրել են 6,3 տոկոսով. առաջատարների թվում է ԼԻԳԱ ԻնշուրանսըԱպահովագրական ընկերությունները մեկ տարում հարկային վճարումներն ավելացրել են 6,3 տոկոսով. առաջատարների թվում է ԼԻԳԱ Ինշուրանսը
Հայաստանի ՆԳՆ-ը 2025 թվականին 2,6 անգամ կավելացնի կապիտալ ծախսերի ծավալներըՀայաստանի ՆԳՆ-ը 2025 թվականին 2,6 անգամ կավելացնի կապիտալ ծախսերի ծավալները
Հայաստանի կապի օպերատորների քառյակը 2024թ. 9 ամսում 9.1%-ով կրճատել է հարկային վճարումները բյուջեՀայաստանի կապի օպերատորների քառյակը 2024թ. 9 ամսում 9.1%-ով կրճատել է հարկային վճարումները բյուջե
Ամերիաբանկը գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանումԱմերիաբանկը գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանում
ԿԲ-ն անհրաժեշտ է համարում կառավարության կապիտալ ծախսերի արդյունավետության բարձրացումը և հարկային քաղաքականության հետագա կատարելագործումըԿԲ-ն անհրաժեշտ է համարում կառավարության կապիտալ ծախսերի արդյունավետության բարձրացումը և հարկային քաղաքականության հետագա կատարելագործումը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
05.11.2024
RUB3.970.06
USD387.240.15
EUR421.90-0.07
GBP502.681.05
CAD278.910.61
JPY25.43-0.07
CNY54.52-0.03
CHF449.291.06