Արմինֆո.«Պոլիմետալ Արմենիան» տեղեկացնում է վոր «Պոլիմետալ Արմենիա» ՍՊԸ-ին պատկանող «Նորթ Էքսփլորեյշն Քոմփանի» ՍՊԸ-ն (կրճատ՝ «ՆԷՔո» ՍՊԸ, այսուհետ՝ Ընկերություն) մտադիր է 2018-2021թթ. ընթացքում ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում իրականացնել երկրաբանահետախուզական աշխատանքներ։
Աշխատանքների նպատակը տարածաշրջանի հանքահումքային ներուժի և տարածաշրջանում լեռնահանքային ոլորտի զարգացման հեռանկարների վերհանումն է:
Երկրաբանահետախուզական աշխատանքներին ձեռնամուխ լինելուց առաջ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կիրականացվեն շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատում և փորձաքննություն, որոնց շրջանակներում կապահովվի աշխատանքների և փորձաքննության գործընթացի վերաբերյալ հանրային ծանուցում, կհրապարակվեն աշխատանքների վերաբերյալ փաստաթղթերը և կկազմակերպվի հանրային քննարկում։ Ընկերությունը հայտարարում է, որ ապահովելու է իր գործունեության պատշաճ տեղեկատվական թափանցիկություն և աշխատանքների նկատմամբ հանրային վերահսկողության հնարավորություն: Աշխատանքներն իրականացվելու են ինչպես ՀՀ օրենսդրությամբ սահմանված, այնպես էլ ոլորտի նկատմամբ կիրառելի առաջադեմ միջազգային պահանջներին ու չափորոշիչներին համապատասխան՝ շրջակա բնական, սոցիալ-տնտեսական և պատմամշակութային միջավայրի վրա անցանկալի ազդեցությունները նվազագույնի հասցնելու նպատակով:
«Պոլիմետալը» ոսկի և արծաթ արդյունահանող առաջատար ընկերություններից է Ռուսաստանում, Ղազախստանում և Հայաստանում: Հիմնադրվել է1998թ.: Ունի երկրաբանահետախուզական աշխատանքների, լեռնահանքային խոշոր ձեռնարկությունների նախագծման, կառուցման և շահագործմանհանձնելու շուրջ 20 տարվա փորձ:
«Պոլիմետալը» սկսել է Հայաստանում գործունեությունը 2015թ.՝ ձեռք բերելով Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի նկատմամբ ընդերք օգտագործման իրավունք ունեցող «Լիճքվազ» ՓԲԸ-ի բաժնետոսմերը, իսկ 2016թ. ապրիլին՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատը:
2017թ. կտրվածքով Կապան և Մեղրի համայնքների հետ կնքված սոցիալ-տնտեսական համագործակցության համաձայնագրերի շրջանակներում «Պոլիմետալի» սոցիալական ներդրումները ՀՀ Սյունիքի մարզում կազմել են ավելի քան 140 մլն ՀՀ դրամ: 2017 թ. ընթացքում ՀՀ-ում «Պոլիմետալի» իրականացրած սոցիալական ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 400 մլն ՀՀ դրամ:
2017թ. արդյունքներով «Պոլիմետալի» հայաստանյան ընկերությունների ՀՀ պետական բյուջե հարկային և այլ պարտադիր վճարումները կազմել են մոտ 6.5մլրդ ՀՀ դրամ:
«Պոլիմետալի» բնապահպանական կառավարման համակարգը հավաստագրված է Bureau Veritas Certification-ի անկախ աուդիտորների կողմից՝ ISO 14001-2004 միջազգային չափորոշիչին համապատասխան։