Արմինֆո. 2017 թվականին Հայաստանում ՀՆԱ-ն աճել է 7,5% -ով` կազմելով 5.580 տրլն դրամ (11.6 մլրդ դոլար): Մեկ տարի առաջ, 2016թ. ՀՆԱ աճը դանդաղել է մինչև 0,2%` 2015թ. 3,2%-ից: Ինչպես վկայում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, 2017թ. ՀՆԱ դեֆլյատրո-ինդեքսը կազմել է 102,2%` 2016թ. 100,5%-ի և 2015թ. 101,2%-ի դիմաց:
2017թ. տնտեսական աճին նպաստել են ծառայությունների ոլորտը` տարեկան 14,4%, առևտուրը` 14% և արդյունաբերության հատվածը` 12,6%` մեկ տարվա վաղեմության, համապատասխանաբար 7,1%, 0,1% և 6,7% աճի դիմաց: Համեմատաբար համեստ աճ են ապահովել նաև էներգահամալիրը և շինարարության հատվածը`6,1% и 2,2%, որոնք մեկ տարի առաջ արձանագրել էին 6,2% և 10,8% անկում: Այդ ֆոնին ագրոհատվածի անկման տեմպերը դանդաղել են մինչև 3%` 2016թ. 5,2%-ից:
Վիճակագրական տվյալների համաձայն, 2017թ. ըստ բացարձակ մեծության առաջատարությունը պահպանում է առևտրի հատվածը` 2.6 տրլն դրամ ծավալով (5.4 մլրդ դոլար): Ըստ ծավալի երկրորդ տեղում է արդյունաբերության հատվածը` 1.7 տրլն դրամ (3.4 մլրդ դոլար), երրորդ տեղում` ծառայությունների ոլորտը`1.5 տրլն դրամ (3.01 մլրդ դոլար), չորրորդ տեղում է ագրոհատվածը` 906.8 մլրդ դրամ (1.9 մլրդ դոլար), իսկ հինգերորդ տեղում շինարարության հատվածը` 415.9 մլրդ դրամ (861.5 մլն դոլար): 2017թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը կազմել է 7762.9 մլն կՎտ/ժ, որից 825.5 մլն կՎտ/ժ` միայն դեկտեմբերին:
Միևնույն ժամանակ, 2017 թվականին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը կազմել է 3100.4 մլրդ դրամ (6425.6 մլն դոլար)` 26,9% տարեկան աճով: Դրա կառուցվածքում արտահանման ծավալը աճել է տարեկան 25,2%-ով, մինչև 1082.1 մլրդ դրամ (2242.9 մլն դոլար), իսկ ներմուծմանը` տարեկան 27,8%-ով, մինչև 2018.3 մլրդ դրամ (4182.7 մլն դոլար): Մեկ տարի առաջ, 2016թ. հունվար-դեկտեմբերին արտաքին առևտրի շրջանառությունն ավելացել է 7,4%-ով` արտահանման 20% և ներմուծման 1,6% աճի հաշվին: Համեմատության համար նշենք, որ 2015թ. հունվար-դեկտեմբերին արտաքին առևտրի շրջանառությունը նվազել էր տարեկան 20,6%-ով` ներմուծման 26,5% և արտգահանման 3,9% անկման առնչությամբ:
2017 թվ ականի դեկտեմբերին դրամի միջին հաշվարկ,ային փոխարժեքը կազմել է 483,18 դրամ/1դոլար, իսկ հունվար-դեկտեմբեր ամիսներին` 482,72 դրամ/1դոլար, 2016 թ. դեկտեմբերի 482,84 դրամ/1դոլարի և 2016թ. հունվար-դեկտեմբերի 480,49 դրամ/1դոլարի, 2015թ. դեկտեմբերի 482,93 դրամ/1դոլարի և 2015թ. հունվար-դեկտեմբերի 477,92 դրամ/1դոլարի դիմաց:
Նշենք, որ 2018 թվականին Համաշխարհային բանկի 2017 թվականի թարմացված կանխատեսման համաձայն, Հայաստանի ՀՆԱ աճը նշված է 3,7%, 2018թ. մինչև 3,8% և 2019թ. մինչև 4% արագացմամբ: Ավելի վաղ Հայաստանի Կենտրոնական բանկը 2017 թվականի համար կանխատեսել էր ՀՆԱ 4,4-4,9% աճ (միջինը` 4,6%), 2018 թվականի հունվարի սկզբին 2017 թ. համար ՀՆԱ աճի գնահատումը վերանայել էր դեպի 6,4% արագացում, իսկ կառավարությունը 2017 թ. համար ՀՆԱ աճի իր ակնկալիքները գնահատել էր 5,5-6%, 2018թ. սկզբին վերանայելով դեպի 6,7-7,4%: 2017 թ. Հայաստանի պետբյուջեում ամրագրված էր ՀՆԱ 3,2% աճ, իսկ 2018 թվին` 4,5%:
Նշենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, ղեկավարվելով կառավարության 25.01.2011 որոշմամբ ամեն ամիս հրապարակում է տնտեսական ակտիվությունը (%-ով), իսկ ՀՆԱ եռամսյակային և տարեկան բացարձակ մեծությունը հրապարակում է հաշվետու շրջանից 60-90 օր անց: