Արմինֆո. Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2018-ի հունվարին նվազել է 47.6%, բայց տարեկան կտրվածքով աճել է 10.2%, նախորդ տարվա հունվարի 46.9% անկման և տարեկան 6.5% աճի համեմատ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, տարեկան աճը խթանել են բոլոր ոլորտները, բացառությամբ գյուղատնտեսության ոլորտի, և միայն հունվարին միակ աճն արձանագրվել է էներգետիկ համալիրում:
2018 թ. հունվարին արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 25%, ծառայությունների ոլորտում`21.6%, առևտրի ոլորտում`54.8%, գյուղատնտեսության ոլորտում`81,2%, շինարարության ոլորտում` 89.4%, և միայն էներգետիկ համալիրում գրանցվել է աճ`0,6%: Տարեկան կտրվածքով ամենամեծ աճն արձանագրավել է շինարարության և առևտրի ոլորտներում, համապատասխանաբար կազմելով`19.7% և 17.3%, որին հաջորդում են`սպասարկման ոլորտը`15.2%, արդյունաբերությունը` 13.9% և էներգետիկ համալիրը`7%, իսկ գյուղատնտեսության ոլորտում անկումը կազմել է 0.4%:
Վիճակագրական տվյալների համաձայն, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը հունվարին աճել է 1,2%, տարեկան աճը`5,2%: 2017 թ. հունվարին արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսն աճել էր 0.3%, տարեկան 5.5% աճով:
2018 թ. հունվարին բացարձակ մեծությամբ առաջատարներն են`առևտրի ոլորտը - 157.4 մլրդ դրամ (326.3 մլն դոլար), արդյունաբերական հատվածը - 128,3 մլրդ դրամ (265.9 մլն. դոլար), ծառայությունների ոլորտը - 111.4 մլրդ դրամ (231 մլն դոլար), իսկ գյուղատնտեսությունը - 17,5 մլրդ դրամ (36,4 մլն դոլար) և շինարարության ոլորտը -
9.3 մլրդ դրամ (19.3 մլն դոլար): Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը 2018 թ. հունվարին կազմել է 830.1 մլն կՎտժ:
Միևնույն ժամանակ, Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը 2018 թ. հունվարին կազմել է 226.4 մլրդ դրամ (504.2 մլն դոլար), տարեկան 47.6% աճով: Դրա կառուցվածքում արտահանման ծավալն աճել է 45,2%, մինչև 85.3 մլրդ դրամ (176.7 մլն դոլար), ներմուծումը`48.9%, մինչև 141.1 մլրդ դրամ (327.5 մլն դոլար): Միայն 2018 թ. հունվարին արտաքին առևտրի շրջանառությունը կրճատվել է 26.8%, այդ թվում, ներմուծման ծավալը նվազել է 28.4%, իսկ արտահանմանը` 23.8%:
2018 թվականի հունվարին ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 482.40 դրամ/դոլար: