Արմինֆո. Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսման, Հայաստանի պետական բյուջեի դեֆիցիտի հարաբերակցությունը ՀՆԱ-ին 2018-ին կնվազի 2.2 տոկոսային կետով, մինչև 2.6%, 2017-ի 4,8%-ի և 2016-ի 5,6%-ի փոխարեն: Այս մասին է նշվում Կենտրոնական բանկի 2018 թվականի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում, որը հրապարակվել է փետրվարի վերջին:
Ծրագրում նմշված է, որ, չնայած դեֆիցիտի ակնկալվող կրճատմանը, հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը համախառն պահանջարկի վրա 2018-ին կընդլայնվի 0.9 տոկոսային կետով: Նման ազդեցությունն ամբողջովին պայմանավորված է ծախսերի և վարկավորման ընդլայնված ազդեցությունով, ինչը կդիտվի այս տարվա երեք եռամսյակների ընթացքում:
Ծրագրում բյուջեի եկամուտների հարաբերակցությունը ՀՆԱ-ին 2018-ին կավելանա 0.1 տոկոսային կետով, իսկ ՀՆԱ-ի նկատմամբ բյուջեի ծախսերի հարաբերակցությունը`2.1 տոկոսային կետով: Կենտրոնական բանկը նշում է, որ ստվերային տնտեսության կրճատումը և հարկային բարեփոխումները թույլ կտա հարկերի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը պահպանել 2017 թվականի մակարդակում (վիճակագրական տվյալներով`20.8%):
2017 թվականին Կենտրոնական բանկը հարկերի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ կանխատեսում է`21.2%, պետական բյուջեի ծախսերի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը` 25.6%: Հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը համախառն պահանջարկին 2017 թվականին գնահատվել է որպես զսպող` 2.9 տոկոսային կետով: Միջնաժամկետ հեռանկարում պարտքը կայունացնելու համար հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է լինելու դեֆիցիտի աստիճանական նվազեցմանը, միջին հաշվով մինչև ՀՆԱ-ի 2,4%-ը: 2019-2020 թվականներին նախատեսվում է ֆիսկալ քաղաքականության ազդեցության չեզոքացում: Ընթացիկ հաշվի դեֆիցիտը 2017-ին կանխատեսված էր ՀՆԱ-ի 2-3% -ի սահմաններում:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2017 թ-ին Հայաստանի բյուջեի դեֆիցիտը կրճատվել է 4%, 2016-ի 13.4% համեմատ: Մասնավորապես, բյուջեի տարեկան եկամուտներն արագացրել են աճի տեմպերը`2.1% -ից մինչև 5.6%, իսկ ծախսերի աճը, ընդհակառակը, դանդաղել է`4,1% -ից մինչև 3,8%: Հայաստանի ՀՆԱ աճի տեմպերը 2017-ին արագացել են մինչև 7,5%, 2016-ի 0.2% -ի համեմատ: ՀՆԱ ինդեքս-դեֆլյատորը 2017 թվականին կազմել է 102.2%, 2016-ին`100.5%: