Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2018 17:53
Կարինա Մելիքյան

ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխամասային գրասենյակը գործում է նոր հասցեում

ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխամասային գրասենյակը գործում է նոր հասցեում

Արմինֆո. Ելնելով բիզնեսի զարգացումից բխող կարիքների աճից և աշխատակիցների առավել արդյունավետ գործունեության համար պայմաններ ապահովելու նպատակով, ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխամասային գրասենյակը տեղակայվել է նոր հասցեում, որը վերանորոգվել է Բանկի կողմից և համապտասխանում է բոլոր ժամանակակից տրենդներին:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են Բանկի մամուլի ծառայությունից, 2018 թ. փետրվարի վերջին ավարտվեց "ՎՏԲ-Հայաստան Բանկի" ՓԲԸ գլխամասային գրասենյակի աշխատակիցների, ինչպես նաև Բանկի ապարատա-ծրագրային համալիրի (որոնք գտնվում էին   Նալբանդյան փող., 46 հասցեում) տեղափոխությունը Մոսկովյան 35 հասցեում գտնվող  “Մոսկովյան Պլազա”-ի շենք:  Նոր գրասենյակը, որը տեղակայված է շենքի չորս հարկերում, հագեցած է նորագույն սարքավորումներով, որոնք համպատասխանում են ժամանակակից բանկային  գրասենյակի պահանջներին: 

Հանդիսանալով ՀՀ շուկայում խոշորագույն գործատուներից մեկը, նոր շենքում ՎՏԲ-Հայաստան Բանկը կարողացել է ոչ միայն լուծել Բանկի 3 տարբեր շենքերի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների մարդկային ռեսուրսների մեկ գրասենյակում  կենտրոնացման ռազմավարական խնդիրը, այլև ստեղծել ժամանակակից և հարմարավետ պայմաններ արդյունավետ աշխատանքի և ստորաբաժանումների միջև փոխգործակցության համար:

Նոր գրասենյակում աշխատակիցների համար ստեղծվել են “Բաց գրասենյակ”, սննդի և հանգստի գոտիներ՝ աշխատանքի առավել հարմարավետ պայմաններ ապահովելու և աշխատակիցների աշխատունակության բարձրացման նպատակով: "Մոսկովյան Պլազա”-ում նաև կբացվեն 2 նոր մասնաճյուղ.

երկրորդ պրեմիում գրասենյակը Private Banking ձևաչափով և գրասենյակ իրավաբանական անձանց համար, որը կտեղափոխվի "Մոսկվայի Տուն" շենքից:

"Մոսկովյան Պլազա" շենքում նաև կստեղծվի հաճախորդների բանկոմատներով և վճարային տերմինալներով հագեցած 24/7 ինքնասպասարկման գոտի:

ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխամասային գրասենյակի աշխատանքի ռեժիմ. երկ-ուրբ, 9:00-18:00:

Հիշեցնենք նաև, որ 2017 թ.-ի վերջում ՎՏԲ- Հայաստան Բանկի սպասարկման բաժինը, որը նախկինում գտնվում էր Նալբանդյան, 46 հասցեում, սկսել է  գործել  Պուշկինի 3/1 հասցեում գտնվող "Պուշկին" մասնաճյուղում, որը հագեցած է հաճախորդների 24/7 ինքնասպասարկման առաջին գոտիով:

Նշենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ, ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
iDram
btn

Արտ. փոխարժեքները
13.08.2020
RUB6.60-0.04
USD485.170.17
EUR574.153.55
GBP634.701.87
CAD366.751.95
JPY45.410.00
CNY69.880.19
CHF533.042.58



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000