Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2018 20:17
Ալինա Հովհաննիսյան

Կոնվերս Բանկը հայտարարեց Կանանց միջազգային օրվան նվիրված ավանդական ակցիայի մեկնարկի մասին

Կոնվերս Բանկը հայտարարեց Կանանց միջազգային օրվան նվիրված ավանդական ակցիայի մեկնարկի մասին

Արմինֆո. Կոնվերս Բանկը  Գարնանային տոների կապակցությամբ հայտարարում է ավանդական ակցիաների մեկնարկի մասին, որոնցից առաջինի շրջանակներում,  մարտի 1-ից ապրիլի 7-ը կանայք Կոնվերս Բանկի  մասնաճյուղերում Woman’s պլաստիկ  քարտ կկարողանան ստանալ սպասարկման վճարի 50% նվազեցված գնով /միայն առաջին տարվա համար / և օգտվել վարկային սահմանաչափից:

Ինչպես տեղեկացրել են բանկից, «Կոնվերս Բանկը պարբերաբար հանդես է գալիս Woman’s քարտապանների համար նախատեսված զեղչային և Cashback ակցիաներով: Այս ակցիայի շրջանակներում 36 ամիս ժամկետով  և առավելագույնը 1 միլիոն դրամի չափով վարկային սահմանաչափ կարող են ստանալ Բանկի բոլոր Woman’s քարտապանները», - ասացին Բանկում՝ նշելով, որ Woman’s քարտերը իրենց տեսակով եզակի են Հայաստանում և մշակվել են՝ հաշվի առնելով կանանց նախասիրությունները: Մասնավորապես, Woman’s պլաստիկ քարտերը մյուսներից տարբերվում են ոչ միայն յուրօրինակ դիզայնով, այլև քարտապաններին հնարավորություն են տալիս օգտվել պարբերաբար կանանց համար գործարկվող պրոդուկտներից, զեղչային և cashback ակցիաներից:

Կանանց միջազգային օրվան ընդառաջ՝ մարտի 6-ից 8-ը կանցկացվի Կոնվերս Բանկի ավանդական Cashback ակցիան, որից կարող են օգտվել Բանկի բոլոր քարտապանները: Այդ օրերին, կատարելով անկանխիկ գնումներ բանկի գործընկեր խանութներում եւ վաճառակետերում, հաճախորդները կստանան գործարքի կամ գործարքների գումարի աննախադեպ՝ 25%-ի չափով հետվերադարձ:

«Cashback ակցիան իրականացվում է հավատարիմ հաճախորդներին խրախուսելու նպատակով և Կանանց միջազգային օրվա կապակցությամբ բանկի քարտապաններին շահավետ գնումների հնարավորություն է ընձեռում գործընկերների ցանցում, ուր ներառված են օծանելիքի, հագուստի, կոշկեղենի, զարդերի, աքսեսուարների, նվերների, քաղցրավենիքի և այլ խանութ-սրահներ»,- եզրափակել են Բանկում:

Մանրամասները՝ http://benefits.conversebank.am/hy/current-promotions/item/2018/02/22/womanscreditline/

և http://benefits.conversebank.am/hy/current-promotions/item/2018/02/22/cashbackmarch/    հղումներով:

Ըստ ԱրմԻնֆո գործակալության` «Հայաստանի բանկերը քարտային բիզնեսում» վերլուծական №16 տեղեկագրի, Կոնվերս բանկն ակտիվ քարտերի, ինչպես նաև Visa և MasterCard քարտերի ընդհանուր թվով գտնվում է Top-5-ում: 2017-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ Բանկի քարտերի թիվն ավելացել է 35,1%, մինչև 183.8 հազար քարտ: Քարտերի ընդհանուր թվում Visa քարտերը կազմել են 28.2%, MasterCard - 12,5%: Կոնվերս բանկի պլաստիկ գործարքների ծավալը 2017-ի 9 ամիսների ընթացքում աճել է 62%, մինչև 239.1 մլրդ դրամ, այս ցուցանիշով զբաղեցնելով առաջին տեղը: Բանկը հոկտեմբերի 1-ի դրությամբ ունեցել է 104 բանկոմատ և 753 POS- տերմինալ, որոնց տարեկան աճը համապատասխանաբար կազմել է`3% և 31,6%:

Նշենք, որ Կոնվերս Բանկ ՓԲԸ գործում է 1996 թվականից: Բանկի բաժնետերերն են` «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԷլԷլՍի (80,94%), «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» Բի. ՎԻ. Ընկերություն (14.06%) և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի (5%): Բանկի մասնաճյուղերի ցանցը ներառում է 34 ստորաբաժանում, որոնցից 13-ը գտնվում է Երևանում, 20-ը` Հայաստանի մարզերում, 1-ը` Արցախում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
13.07.2020
RUB6.860.02
USD486.54-0.19
EUR550.711.09
GBP613.24-0.53
CAD358.670.83
JPY45.43-0.15
CNY69.54-0.05
CHF516.06-0.37



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000