Հինգշաբթի, 1 Մարտի 2018 10:40
Ալեքսանդր Ավանեսով

2018 թ. ապրիլի 1-ից կարգելվի աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստան

Արմինֆո. 2018 թվականի ապրիլի 1-ից կարգելվի աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստան: Արդեն հոկտեմբերի 1-ից արգելքը կգործի Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների համաձայն: ՀՀ խորհրդարանը մարտի 1-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել «Աջ ղեկով մեքենաների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» հանրային արձագանք ստացած օրինագծին:

Ըստ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանի, ճանապարհային անվտանգության Վիեննայի 1968 թվականի կոնվենցիայի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասինե ՀՀ օարենքի համաձայն, Հայաստանի Հանրապետության մայրուղիներում սահմանված է աջակողմյան երթևեկություն: Այդ սկզբունքի շրջանակում սահմանվել են ճանապարհային երթևեկության կանոնները`ձախակողմյան ղեկ ունեցող տրանսպորտային միջոցների համար:

Լուսաֆորները, երթևեկության նշանները, լույսերը նույնպես տեղադրված են, հաշվի առնելով ձախակողմյան տրանսպորտային միջոցների վարորդների ընկալումը: «Հետևաբար աջակողմյան ղեկով ավտոմեքենաների շահագործումը սպառնալիք է ճանապարհային երթևեկությանը, ստեղծում է վթարի ռիսկեր», - ասել է փոխնախարարը, հերթական անգամ անդրադառնալով աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների մասնակցությամբ տեղի ունեցած վթարների վիճակագրությանը, որոնք 28% ավելի են ընկնում վթարի մեջ, իսկ

այդ դժբախտ պատահարից տուժածների թիվը 39% ավելի է: Փոխնախարարը հաղորդել է, որ աջակողմյան տրանսպորտային միջոցների սեփականատերերը դեռ ժամանակ կունենան ղեկը տեղափոխելու համար: Ինչպես նշել է Գրիգորյանը, այսօրվա օրինագծով խնդրի ամբողջական լուծման համար առաջարկվում է ժամանակավոր լուծում`2018-ի ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը արգելել Հայաստան ներմուծել աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցները: Այս դրույթը կգործի մինչև լրացումների կատարումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համապատասխան որոշումների մեջ:

Նշենք, որ փորձագետները խորամանկություն են համարում, որ աջակողմյան ղեկով մեքենաների ներմուծման արգելքը կապված է ճանապարհային անվտանգության ապահովման անհրաժեշտության հետ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը, 2017 թվականին տեղի է ունեցել 2553 ճանապարհատրանսպորտային պատահար, որից 253-ը`աջակողմյան ղեկով ավտոմեքենաների մասնակցությամբ, ինչը կազմում է ճանապարյաին երթևեկության կանոնների խախտումների ընդհանուր թվի ընդամենը 10%-ը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
iDram
btn

Արտ. փոխարժեքները
04.08.2020
RUB6.590.02
USD485.66-0.17
EUR572.792.23
GBP634.220.60
CAD363.031.33
JPY45.83-0.12
CNY69.580.16
CHF531.071.61



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000