Հինգշաբթի, 1 Մարտի 2018 12:34
Ալեքսանդր Ավանեսով

Երևանում տեղի կունենա ՙԿովկաս. շինարարություն  և վերանորոգում EXPO 2018՚ մասնագիտացված ցուցահանդեսը

Երևանում տեղի կունենա ՙԿովկաս. շինարարություն  և վերանորոգում EXPO 2018՚ մասնագիտացված ցուցահանդեսը

Արմինֆո. Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների միությունը և LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը  կազմակերպում են ՙԿՈՎԿԱՍ. ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ EXPO 2018՚ տարածաշրջանում խոշորագույն 15-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որը տեղի կունենա 2018 թվականի մարտի 2-ից 4-ը ՙYerevan EXPO՚ ցուցահանդեսային համալիրում:

Ավանդական դարձած ամենամյա ՙԿՈՎԿԱՍ. ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ EXPO 2018՚ 15-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, ամենախոշոր շինարարական ցուցահանդեսն է Հայաստանում, մեծ խթան է հանդիսանում մասնակից կազմակերպությունների գործնական կապերի ամրապնդման, հեղինակության բարձրացման, բիզնեսի զարգացման, ինչպես նաև շինարարական շուկայի վերաբերյալ տեղեկատվության հարստացման գործում:

Ցուցահանդեսին կմասնակցեն խոշոր շինարարական ապրանքանիշեր Հայաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից, Լատվիայից, Իրանից: Հենց այս իրողությունն էլ եզակի հնարավորություն  կդառնա գործնական հարաբերությունների հաստատման համար  հայկական և վերոնշյալ կազմակերպությունների միջև: Տեղական կազմակերպությունների համար սա թերևս մեծ հեռանկարներ է բացում տեղում գործնական հարաբերություններ հաստատել, որն էլ ուղղված է շինարարության ոլորտում առաջադեմ ընկերությունների հետ  ինտեգրացմանը, իսկ վերջինս անհրաժեշտ նախադրյալներ է ստեղծում Հայաստանի տնտեսության մեջ միջազգային ներդրումների աճի համար: