Արմինֆո. ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է պետական եկամուտների կոմիտեի նախագահին, սննդի անվտանգության պետական ծառայության պետին և առաջարկել ԿԲ նախագահին՝ մարտի 8-ից մինչև մարտի 11-ի ավարտը, տնտեսվարողներին մատուցվող մաքսային ծառայությունների անընդհատությունն ու անխափանությունն ապահովելու նպատակով՝ բոլոր մաքսատներում, սննդի անվտանգության պետական ծառայության համապատասխան ստորաբաժանումներում սահմանել աշխատանքների կազմակերպման հերթապահություն՝ նախապես հաստատված աշխատանքային գրաֆիկին համապատասխան, ինչպես նաև ապահովելով մաքսատներում գործող առևտրային բանկերի մասնաճյուղերում, այդ ժամանակահատվածում համապատասխան վճարումների կատարման հնարավորություն:
«Հունվարի 25-ի կառավարության նիստի ընթացքում ընդունվեց որոշում, համաձայն որի մարտի 9-ի աշխատանքային օրը տեղափոխվեց 2018 թվականի մարտի 17-ը։ Իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ 4 օր անընդմեջ ոչ աշխատանքային օրերը կարող են դժվարություններ առաջացնել, հատկապես տնտեսավարողների գործունեության համար»,-նշել է Կարեն Կարապետյանը:
RUB | 3.98 | 0.01 |
USD | 396.06 | 0.31 |
EUR | 411.07 | -0.35 |
GBP | 496.46 | 0.39 |
CAD | 275.10 | 0.22 |
JPY | 25.21 | 0.02 |
CNY | 54.26 | 0.02 |
CHF | 440.02 | 0.35 |