Արմինֆո. Հայաստանի և Ուկրաինայի միջև առևտրի շրջանառությունը 2017 թ. արդյունքներով արձանագրել է դրական դինամիկա: Վերջին անգամ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճ գրանցվել էր 2013 թվականին: Այսպես, ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, հայ-ուկրաինական առևտրի շրջանառության ծավալը կազմել է 129.1 մլն.դոլար, տարեկան աճը` 17,5%: Մասնավորապես, արտահանումն ավելացել է 30%, մինչև 10,5 մլն դոլար, ներմուծումը`16,5%, մինչև 118,6 մլն դոլար:
«Հուսով եմ, որ վերջին տարիներին տեղի ունեցած զգալի անկումը հաղթահարվեց: Ուկրաինայի և Հայաստանի առևտրաշրջանառության նման դինամիկան հիմնականում կապված է Հայաստանում տնտեսական իրավիճակի բարելավման հետ: Ի վերջո, առևտրի ծավալում առյուծի բաժինը (ավելի քան 90%) կազմում է Ուկրաինայի ներմուծումը դեպի Հայաստան: Ուշադիր գնորդը գիտի և հարգում է ուկրաինական ապրանքները, այդ թվում, պարենային ապրանքները, հրուշակեղենը, հյութերը և, իհարկե, ուկրաինական օղին», - ասել է ԱրմԻնֆո-ի հետ զրույցում Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը:
Սակայն, ըստ ուկրաինացի դիվանագետի, առևտրի և տնտեսական հարաբերությունների ներուժը լիովին չի օգտագործվում: Այս առումով, նա հիշեցրել է, որ 10 տարի առաջ, ապրանքաշրջանառությունը Հայաստանի և Ուկրաինայի միջև գերազանցել է 300 մլն.դոլարը: «Մենք մշտապես աշխատում են Ուկրաինայի և Հայաստանի գործարարների միջև հաստատել ուղիղ կապեր, ինչպես նաև նախապատրաստվում այս տարի Երևանում կայանալիք` հայ-ուկրաինական միջկառավարական Տնտեսական համագործակցության հարցերի հանձնաժողովի նիստին», - եզրափակել է Դ.Ավտոնոմովը:
Ըստ վիճակագրության, առևտրի շրջանառությունը Հայաստանի և Ուկրաինայի միջև վերջին անգամ դրական միտում է արձանագրել 2013 թվականին, երբ առևտրի շրջանառությունն աճել էր 5,1%: Դրանից հետո, 2014 -ին երկու երկրների միջև առևտրի շրջանառությունը նվազեց 11.9%, 2015 թվականին`38.4%, իսկ 2016 թվականին`16%:
![]() | 7.46 | -0.29 |
![]() | 407.95 | 0.74 |
![]() | 426.35 | 2.81 |
![]() | 491.82 | -0.99 |
![]() | 315.78 | 0.60 |
![]() | 30.14 | 0.28 |
![]() | 61.01 | 0.34 |
![]() | 424.64 | 0.06 |