
Արմինֆո. «Պատմամշակութային ժառանգության քաղաք» անվանակարգում Երևանն արժանացել է Financial Times-ի մրցանակի
Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, հեղինակավոր Financial Times պարբերականի fDi Intelligence ծառայության կողմից Երևանն արժանացել է ԷֆԴիԱյ Ապագայի զբոսաշրջային ուղություններ 2017/18 - «Խմբագրի ընտրություն» մրցանակին (fDi Tourism Locations of the Future 2017/18 - Editor’s Choice Awards)՝ «Պատմամշակութային ժառանգության քաղաք» անվանակարգում:
«Քաղաքում պատմամշակութային զբոսաշրջության և հանգստի ենթակառուցվածքների ներդրողների համար կան բազմաթիվ հնարավորություններ: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոցի թանգարանի վերականգնումը այդ հնարավորություններից մեկն է», - նշում է պարբերականը:
Երևանը բարձր է գնահատվել նաև Միջազգային համագործակցության անվանակարգում մրցանակի շնորհման քննարկումների ժամանակ՝ շնորհիվ օտարերկրյա ներդրողների համար աշխարհի քարտեզում պատշաճ տեղ գրավելուն ուղղված ջանքերի: Երևանը համագործակցում է աշխարհի ավելի քան 50 քաղաքների հետ և հանդիսանում է ութ միջազգային կազմակերպությունների անդամ: Ներկայումս աշխատանքներ են տարվում քույր քաղաքների և գործընկեր քաղաքների հետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ», - եզրափակում է պարբերականը:-
RUB | 4.88 | 0.05 |
USD | 379.99 | 0.57 |
EUR | 441.32 | -0.14 |
GBP | 509.41 | 0.23 |
CAD | 273.53 | 0.59 |
JPY | 24.03 | 0.09 |
CNY | 54.52 | 0.06 |
CHF | 474.04 | 0.06 |

