Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր Սևան քաղաքում ներկա է գտնվել «Եվրամիությունը Սևանի համար` բիզնեսի զարգացման և նորամուծության ՓՄՁ հարթակ» երկամյա ծրագրի մեկնարկին:
Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ-ում Եվրամիության ներկայացուցիչ դեսպան Պ. Սվիտալսկին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, ՀՀ ՏԿԶ փոխնախարար Վարազդատ Կարապետյանը, Սևանի համայնքապետ Սարգիս Մուրադյանը, ծրագրի տնօրեն Արտյոմ Գրիգորյանը, ինչպես նաև շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Բիզնեսի զարգացման երկամյա ծրագիրը կիրականացվի Եվրամիության աջակցությամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 538 000 եվրո , որից 480 000 եվրոն կտրամադրի Եվրամիությունը:
Իրականացնող կառույցներ են հանդիսանում Սևանի համայնքապետարանը և Գեղարքունիքի Առևտրաարդյունաբերական պալատը:
Նախարար Դավիթ Լոքյանն իր խոսքում կարևորելով նման հարթակի ստեղծումը` նշել է, որ այս ծրագրի գերնպատակն է նպաստել Սևան քաղաքի և հարակից գյուղական համայնքների կայուն տնտեսական աճին։
Ծրագիրը նպատակ ունի բիզնես համայնքին տրամադրել ֆիզիկական ենթակառուցվածքներ, ուժեղացնել համագործակցությունը և կապերը, ինչպես նաև գործարար շրջանակներին և աշխատանք փնտրողներին տրամադրել խորհրդատվական և տեխնիկական աջակցություն:-
RUB | 4.25 | -0.01 |
USD | 387.19 | -0.04 |
EUR | 430.63 | 1.11 |
GBP | 510.82 | 2.50 |
CAD | 285.20 | 0.07 |
JPY | 27.63 | 0.10 |
CNY | 54.56 | -0.02 |
CHF | 458.38 | 1.79 |