Երկուշաբթի, 5 Մարտի 2018 15:10
Ալեքսանդր Ավանեսով

Մոտակա տարիների մեր աճի տեմպը պետք է տարածաշրջանի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի, աշխարհի միջին աճի տեմպից ավելին լինի. Կարեն Կարապետյանը ծանոթացել է Արագածոտնի մարզի արդյունքներին

Մոտակա տարիների մեր աճի տեմպը պետք է տարածաշրջանի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի, աշխարհի միջին աճի տեմպից ավելին լինի. Կարեն Կարապետյանը ծանոթացել է Արագածոտնի մարզի արդյունքներին

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 3-ին այցելել է Արագածոտնի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին և 2018 թ. անելիքներին:

 

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը նշել է, որ հանրապետության համախառն ներքին արդյունքի ցուցանիշում մարզի մասնաբաժինը կազմում է 3 տոկոս, համախառն արդյունաբերական արտադրանքի ծավալը 2016 թվականին կազմել է 39.4 մլրդ դրամ, 2017-ին` 35.9 մլրդ դրամ, որից մեկ շնչին բաժին է հասնում շուրջ 280 հազար դրամ: Մարզպետի խոսքով՝ գյուղատնտեսական համախառն արտադրանքը 2017 թ. կազմել է 89.1 մլրդ դրամ՝ 2016-ի 87 մլրդ դրամի դիմաց, որից մեկ շնչին բաժին է հասնում 693.4 հազ. դրամ, որը 2,3 անգամ գերազանցում է հանրապետության միջին ցուցանիշը:

 

Մարզում առևտրաշրջանառությունը 2017-ին կազմել է 16.9 մլրդ դրամ, ինչը 2016-ի համեմատ ավելի է 1,9 մլրդ դրամով, որից մեկ շնչին բաժին է հասնում 131.6 հազ. դրամ: Մարզում ծառայությունների ծավալը նախորդ տարվա ընթացքում կազմել է 10.9 մլրդ դրամ, որից մեկ շնչին բաժին է հասնում շուրջ 85.5 հազ. դրամ: Աճը 2016-ի համեմատ կազմել է 1.7 մլրդ դրամ: Շինարարության ծավալը 2017-ին կազմել է 26,2 մլրդ դրամ, որը 1.46 անգամ մեծ է հանրապետության միջին ցուցանիշից: Աճը կազմել է 3.6 մլրդ դրամ: Մարզում արտահանման ծավալը 2017-ին կազմել է 4.6 մլրդ դրամ, որը 2016-ի համեմատ պակաս է 3 մլրդ դրամով: 2017-ի ընթացքում Արագածոտնում իրականացվել են 26,2 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր, ինչը 2016-ի համեմատ ավելի է 6 մլրդ դրամով: Աշոտ Սիմոնյանն ընդգծել է, որ 2018-ի տարեկան աշխատանքային պլանով նախատեսվել է ավելի քան 35.2 մլրդ դրամի ներդրում: Իրականացված ներդրումների հաշվին ստեղծվել է 350 հիմնական աշխատատեղ: Ակնկալվում է, որ ընթացիկ տարում կստեղծվի 600 հիմնական աշխատատեղ: Մարզպետի խոսքով՝ 2017-ին մասնավոր հատվածի կողմից իրականացվել է 6.5 մլրդ դրամի ներդրում, իսկ 2018թ.-ին պլանավորվել են 20.4 մլրդ դրամի ներդրումներ կաթի և կաթնամթերքի արտադրության, միրգ-բանջարեղենի վերամշակման և չրերի արտադրության, ըմպելիքի և ալկոհոլային խմիչքների արտադրության, ալմաստի վերամշակման, տեքստիլ արդյունաբերության, հանքահումքային արդյունաբերության, զբոսաշրջության և այլ ոլորտներում:

 

Աշոտ Սիմոնյանը նշել է, որ մարզում առկա է 54100.3 հա վարելահող, որից տարեկան օգտագործվում է մոտ 40-50%-ը: Մարզպետի խոսքով՝ վարելահողերի չօգտագործման հիմնական պատճառներն են բնակավայրերից հեռու գտնվելը, քարքարոտությունը, ինչպես նաև ոռոգելիության դժվարությունները: Մարզում 28000 հա ոռոգելի վարելահողերից 2017թ. ոռոգվել է 14000 հա-ն: Նախատեսվում է 2018-ի ոռոգելի հողատարածքներն ավելացնել շուրջ 400 հա-ով` ի հաշիվ ոռոգման ջրագծերի վերանորոգման և ինտենսիվ այգիների հիմնման: 2017-ի ընթացքում հիմնվել են 11 հա ինտենսիվ այգիներ և, ընդհանուր առմամբ, մարզում հիմնված ինտենսիվ այգիների ծավալը ներկայումս կազմում է 30 հա: Միաժամանակ Աշոտ Սիմոնյանն ընդգծել է, որ միայն 2018-ին մարզում նախատեսվում է հիմնել 120 հա ինտենսիվ այգի: 2018-ին Աշտարակ և Ոսկեվազ համայնքներում կշահագործվեն ևս 3 հա ժամանակակից ջերմատներ: Լիզինգային ծրագրով 2017-ի ընթացքում ձեռք է բերվել ժամանակակից 14 միավոր գյուղտեխնիկա, տարվա ընթացքում նախատեսվում է ձեռք բերել ևս 15 միավոր: Մասնավորի հետ քննարկման փուլում է գտնվում գյուղտնտեսական մարզային կայաններ հիմնելու գաղափարը:

 

Վարչապետ Կարեն Կարապետյանը ողջունել է գյուղատնտեսության ոլորտում մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը և կարևորել արտահանման ծավալների ավելացմանն ուղղված քայլերը: Միաժամանակ, գործադիրի ղեկավարը հորդորել է մեծ ուշադրություն դարձնել անասնապահության ոլորտի զարգացմանը և շեշտել, որ արտադրանք ունենալու պարագայում շուկաների հետ կապված խնդիրներ չունենք: Կարեն Կարապետյանը մարզպետարանի պատասխանատուներին հորդորել է 2018-ի համար պլանավորումն իրականացնել համարձակ և թիրախային, հստակեցնել բոլոր վիճակագրական տվյալները: «Մեզ պետք են ճշմարիտ թվեր, մենք թիվ նկարելու, ուռճացնելու խնդիր չունենք: Հորիզոնը, պլանը որ դնում ենք՝ պետք է սահմանել մաքսիմալ հագեցած, և այդ պարագայում 95-97 տոկոս կատարողականը շատ ավելի ողջունելի կլինի, քան 120 տոկոսը, երբ հասկանում ենք, որ պլանավորելիս ցածր բեռ ենք վերցրել մեզ վրա, որովհետև մեր մոտակա տարիների աճի տեմպը պետք է տարածաշրջանի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի, աշխարհի համեմատ լինի միջինից ավելին, և մենք 2017 թվականը փակել ենք այդ թվերովե, - նշել է վարչապետը:

 

Զեկուցվել է, որ մարզի համայնքների 2017 թ. տեղական բյուջեների եկամուտների փաստացի մուտքերը կազմել են 3 մլրդ 708 մլն 229 հազ. դրամ, որը կազմում է տարեկան նախատեսվածի 99.1 տոկոսը, իսկ սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 1 մլրդ 237 մլն 073.2 հազ. դրամ կամ կատարվել է 98 տոկոսով: 2016-ի տարեկան ցուցանիշների համեմատ 2017-ին սեփական եկամուտներն ավելի են հավաքագրվել 218 մլն 211.9 հազ. դրամով: Աշոտ Սիմոնյանը նշել է, որ մարզի համայնքների 2018 թ. տեղական բյուջեների եկամուտների հանրագումարը պլանավորվել է 3 մլրդ 916 մլն 523.4 հազ. դրամ, իսկ սեփական եկամուտները՝ 1 մլրդ 433 մլն 169.1 հազ. դրամ: 2018-ի մարզի համայնքների սեփական եկամուտների հանրագումարը 2017-ի համեմատ ավելի է նախատեսվել 171 մլն 397.3 հազ. դրամով կամ 23 տոկոսով:

 

Ըստ մարզպետի՝ մարզում գույքագրված աղբավայրերի թիվը 136 է, որոնցից փակվել է 124-ը, փակման ենթակա է ևս մեկ աղբավայր: Համայնքներում գործող տնտեսվարող սուբյեկտների հետ կնքված աղբահանության պայմանագրերի թիվը 2017-ին կազմել է 634, իսկ 2018-ին կանխատեսվում է կնքված պայմանագրերի թիվը հասցնել 1400-ի: 2017-ին աղբահանության վճարներից գանձումը կազմել է 47.4 մլն դրամ, իսկ ծախսը՝ 154 մլն դրամ: 2018-ին աղբահանության վճարներից մուտքերը նախատեսվում են 130 մլն դրամ, իսկ ծախսը` 146 մլն դրամ: Աղբահանության վճարները կազմել են աղբահանությանն ուղղված ծախսի 90%-ը: Նշված միջոցները նախատեսվում է հավաքագրել տեղական վճարների տեսքով և ապահովել ինքնաֆինանսավորում, ինչը համայնքների սեփական բյուջեների վրա լրացուցիչ բեռ չի առաջացնի:

 

Կարեն Կարապետյանը գոհունակություն է հայտնել աղբահանության ոլորտում իրականացվող աշխատանքների ընթացքից և ընդգծել, որ պետության կողմից սուբսիդավորման արդյունքում տրամադրվող միջոցները հնարավոր կլինի ուղղել համայնքներում այլ ծրագրերի իրականացմանը, այդ թվում՝ ենթակառուցվածքների բարելավմանը:

 

Աշոտ Սիմոնյանը տեղեկացրել է, որ մարզի բժշկական հաստատություններում 2017-ին արձանագրվել է վճարովի ծառայությունների 20%-ի աճ: Նախորդ տարվա ընթացքում վճարովի ծառայությունները կազմել են 121.9 մլն դրամ՝ տարեկան բյուջեի 7.3%-ը։ Մարզի բուժհիմնարկների 2018-ի բյուջեն կազմում է 1 մլրդ 453 մլն 662 հազ. դրամ, որը 2017-ի համեմատ նվազել է 5.6%-ով։ Հաշվի առնելով 2017-ին բուժհիմնարկներում կատարված օպտիմալացման աշխատանքները` նախատեսվում է ընթացիկ տարում վճարովի ծառայությունների մուտքերի կտրուկ աճ մինչև 170.7 մլն դրամով, 2017թ. համեմատ շուրջ 40%-ով։ Օպտիմալացման արդյունքում Աշտարակի և Ծաղկահովիտի ԲԿ-ներում պլանավորվել է խնայել 63.4 մլն դրամ, որը կուղղվի նախորդ տարիներին կուտակած կրեդիտորական պարտքերի մարմանը, կապիտալ ծախսերին և բուժսարքավորումների ձեռքբերմանը։

 

Վարչապետը գոհունակություն է հայտնել նաև առողջապահության ոլորտում իրականացվող միջոցառումներից և համոզմունք հայտնել, որ դրանք կնպաստեն մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանն ու ընդլայնմանը:

Արագածոտնի մարզպետարանի կրթության վարչության պետը տեղեկացրել է, որ մարզում առկա է 117 դպրոց, 116 հազար աշակերտ, 2266 ուսուցիչ, իսկ դպրոցների օպտիմալացման ծրագիրն ընթացքի մեջ է, ինչի արդյունքում կլինեն զգալի տնտեսումներ: «Օպտիմալացումն ինքնանպատակ չէ, այլ միջոցներն արդյունավետ օգտագործելու հնարավորություն: Տնտեսումները պետք է ուղղել կրթական այլ ծրագրերի իրականացմանն ու կրթության որակի բարձրացմանը», - ընդգծել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

 

Խորհրդակցությանը քննարկվել են նաև միջհամայնքային ճանապարհների վերանորոգման ոչ ստանդարտ լուծումներ գտնելուն, զբոսաշրջության և ոլորտների առնչվող մի շարք այլ հարցեր:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Խաղա Junius, մասնակցիր Koreez-ի մրցույթին և շահիր iPhone 15Խաղա Junius, մասնակցիր Koreez-ի մրցույթին և շահիր iPhone 15
Այսօր բարեգործության միջազգային օրն է․ Idram&IDBankԱյսօր բարեգործության միջազգային օրն է․ Idram&IDBank
Մի դրամի ուժը՝ «Մունք» տեխնոդպրոցինՄի դրամի ուժը՝ «Մունք» տեխնոդպրոցին
Հայաստանում աճում է հետաքրքրությունը մասնակցային բյուջետավորման նկատմամբՀայաստանում աճում է հետաքրքրությունը մասնակցային բյուջետավորման նկատմամբ
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն գնում է սեպտեմբերի 18-ից ըստ եվրաարձանագրության առավելագույն շեմի հերթական բարձրացմանը՝ մինչեւ 400 հազար դրամՀայաստանի ավտոապահովագրողների բյուրոն գնում է սեպտեմբերի 18-ից ըստ եվրաարձանագրության առավելագույն շեմի հերթական բարձրացմանը՝ մինչեւ 400 հազար դրամ
Երևանում կանցկացվի 3-րդ եվրասիական տնտեսական համաժողովըԵրևանում կանցկացվի 3-րդ եվրասիական տնտեսական համաժողովը
ՊԵԿ նախկին ղեկավար. Հայաստանում տնտեսությունն ու երկիրը փաստացի մրցում են, թե դրանցից որն ավելի արագ կփլուզվիՊԵԿ նախկին ղեկավար. Հայաստանում տնտեսությունն ու երկիրը փաստացի մրցում են, թե դրանցից որն ավելի արագ կփլուզվի
7 ամսում Հայաստանում էապես կրճատվել են գինու արտադրության ծավալները7 ամսում Հայաստանում էապես կրճատվել են գինու արտադրության ծավալները
Հայաստանի մետալուրգիական ճյուղն անկումից հասել է աճիՀայաստանի մետալուրգիական ճյուղն անկումից հասել է աճի
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-հուլիսին դանդաղել է մինչև 9,6 %Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-հուլիսին դանդաղել է մինչև 9,6 %
Հայաստանի արդյունաբերական հատվածը լճացումից հասել է երկնիշ աճիՀայաստանի արդյունաբերական հատվածը լճացումից հասել է երկնիշ աճի
Փոխանցումների ներհոսքը Հայաստան շարունակում է կրճատվելՓոխանցումների ներհոսքը Հայաստան շարունակում է կրճատվել
Հայաստանում բոլոր ոչ հրապարակային հիմնադրամները ենթարկվելու են Կենտրոնական բանկի պահանջներինՀայաստանում բոլոր ոչ հրապարակային հիմնադրամները ենթարկվելու են Կենտրոնական բանկի պահանջներին
Հայաստանի իշխանությունները ցանկանում են նոր կամուրջ կառուցել ԱխթալայումՀայաստանի իշխանությունները ցանկանում են նոր կամուրջ կառուցել Ախթալայում
Անհրաժեշտ է լուծել Հայաստանի սպառողների էլեկտրամատակարարման վատ որակին առնչվող հարցը. վարչապետԱնհրաժեշտ է լուծել Հայաստանի սպառողների էլեկտրամատակարարման վատ որակին առնչվող հարցը. վարչապետ
Invia Investments հայաստանյան բրոքերը ITS-ում սակարկության հասանելիություն կտրամադրիInvia Investments հայաստանյան բրոքերը ITS-ում սակարկության հասանելիություն կտրամադրի
Հայաստանում տարեկան գնաճն օգոստոսին կազմել Է 1,3% ՝ 2024թ. հունվար-օգոստոսի 1,2% գնանկման դեպքումՀայաստանում տարեկան գնաճն օգոստոսին կազմել Է 1,3% ՝ 2024թ. հունվար-օգոստոսի 1,2% գնանկման դեպքում
ՄԱԿ-ի գինու զբոսաշրջության համաշխարհային համաժողովին պատվիրակություններ կժամանեն ավելի քան 36 երկրներիցՄԱԿ-ի գինու զբոսաշրջության համաշխարհային համաժողովին պատվիրակություններ կժամանեն ավելի քան 36 երկրներից
"Հայաստանի էլեկտրական ցանցերը" եղել է և կմնա քաղաքականությունից դուրս
"Հայաստանի էլեկտրական ցանցերը" կարևոր, բայց ոչ միակ օղակն է հոսանքազրկումների շղթայում. տնօրենների խորհրդի նախագահ
Հայաստանի իշխանությունները  որոշել են ողորմածաբար չտուգանել քաղաքացիներին՝ իրենց իսկ սխալների համարՀայաստանի իշխանությունները  որոշել են ողորմածաբար չտուգանել քաղաքացիներին՝ իրենց իսկ սխալների համար
Հայաստանի իշխանությունները որոշել են առայժմ ձեռնպահ մնալ հարկման նպատակով անշարժ գույքի գների վերանայումիցՀայաստանի իշխանությունները որոշել են առայժմ ձեռնպահ մնալ հարկման նպատակով անշարժ գույքի գների վերանայումից
ՀՀ կառավարությունը մշակել է ՀՀ էներգետիկ հատվածում կուտակիչ հզորությունների ներդրմանն ուղղված միջոցառումների ծրագիրՀՀ կառավարությունը մշակել է ՀՀ էներգետիկ հատվածում կուտակիչ հզորությունների ներդրմանն ուղղված միջոցառումների ծրագիր
Նոր ավիաչվերթն առաջին անգամ Հայաստանը կապել է  Չինաստանի հետՆոր ավիաչվերթն առաջին անգամ Հայաստանը կապել է  Չինաստանի հետ
Հայաստանի միջազգային պահուստները 2024թ. օգոստոսի դրությամբ կրճատվել են տարեկան 17,3%-ով՝ մինչեւ 3,411 մլրդ դոլարՀայաստանի միջազգային պահուստները 2024թ. օգոստոսի դրությամբ կրճատվել են տարեկան 17,3%-ով՝ մինչեւ 3,411 մլրդ դոլար
Հայաստանը դուրս է մնացել Սեւծովյան ստորջրյա մալուխի անդրսահմանային նախագծիցՀայաստանը դուրս է մնացել Սեւծովյան ստորջրյա մալուխի անդրսահմանային նախագծից
Հայաստանի բանկերի ֆինանսական ռեյթինգ. վարկավորման ակտիվացումը պահպանել է շահույթի երկնիշ աճըՀայաստանի բանկերի ֆինանսական ռեյթինգ. վարկավորման ակտիվացումը պահպանել է շահույթի երկնիշ աճը
Էկոնոմիկայի նախարար. ՌԴ հայկական արտադրանքի մատակարարմանն առնչվող խնդիրները լուծվում են աշխատանքային կարգովԷկոնոմիկայի նախարար. ՌԴ հայկական արտադրանքի մատակարարմանն առնչվող խնդիրները լուծվում են աշխատանքային կարգով
Ֆինանսների նախարարը պատմել է Հայաստանի տնտեսության վիճակի մասին՝ առաջին կիսամյակի արդյունքներովՖինանսների նախարարը պատմել է Հայաստանի տնտեսության վիճակի մասին՝ առաջին կիսամյակի արդյունքներով
Ֆինանսական իշխանությունները խնդիր չեն տեսնում 2025 թվականին 500 մլն դոլարի սուվերեն պարտատոմսերի երկրորդ տրանշի ամբողջական մարման առնչությամբՖինանսական իշխանությունները խնդիր չեն տեսնում 2025 թվականին 500 մլն դոլարի սուվերեն պարտատոմսերի երկրորդ տրանշի ամբողջական մարման առնչությամբ
Ռուստամ Բադասյանը պարզաբանել է հարկային ապառքների պատճառներըՌուստամ Բադասյանը պարզաբանել է հարկային ապառքների պատճառները
ՀՀ ՊԵԿ. Առաջին կիսամյակում «հիփոթեքայիններին» վերադարձվել է 8 մլրդ-ով ավելի եկամտահարկ, քան 2023 թվի նույն ժամանակահատվածումՀՀ ՊԵԿ. Առաջին կիսամյակում «հիփոթեքայիններին» վերադարձվել է 8 մլրդ-ով ավելի եկամտահարկ, քան 2023 թվի նույն ժամանակահատվածում
Մասրիկ-1 արևային կայանը պատրաստ կլինի շահագործման 2024թ. հոկտեմբերինՄասրիկ-1 արևային կայանը պատրաստ կլինի շահագործման 2024թ. հոկտեմբերին
ԱրարատԲանկ․ բարձրանում ենք Արագած՝ հանուն հերոսների կրթությանԱրարատԲանկ․ բարձրանում ենք Արագած՝ հանուն հերոսների կրթության
Տիգրան Ջրբաշյան. Հայաստանի ժողովրդագրական կառուցվածքի նման զարգացումը կհանգեցնի մարդկային ռեսուրսի որակական ցուցանիշների դեգրադացմանՏիգրան Ջրբաշյան. Հայաստանի ժողովրդագրական կառուցվածքի նման զարգացումը կհանգեցնի մարդկային ռեսուրսի որակական ցուցանիշների դեգրադացման
Հայաստանում հիմնադրվել է էկոլոգիապես մաքուր սալիկների արտադրությունՀայաստանում հիմնադրվել է էկոլոգիապես մաքուր սալիկների արտադրություն
ՀՀ կառավարության կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված բյուջետային վարկի միջոցների մի մասը 2023 թվականից կվերաուղղվի 2025 թվականինՀՀ կառավարության կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված բյուջետային վարկի միջոցների մի մասը 2023 թվականից կվերաուղղվի 2025 թվականին
Հայաստանը կհամագործակցի ԵԱՏՄ երկրների հետ հակադեմպինգային և փոխհատուցման միջոցների կիրառմանն առնչվող հարցերի շուրջՀայաստանը կհամագործակցի ԵԱՏՄ երկրների հետ հակադեմպինգային և փոխհատուցման միջոցների կիրառմանն առնչվող հարցերի շուրջ
Իրանը հրավիրվել է մասնակցելու ԵԱՏՄ երկրների հետ Երևանում կայանալիք գործարար երկխոսությանըԻրանը հրավիրվել է մասնակցելու ԵԱՏՄ երկրների հետ Երևանում կայանալիք գործարար երկխոսությանը
Աղասի Թավադյան. ոսկու վերաարտահանումը Աղասի Թավադյան. ոսկու վերաարտահանումը "ստվերել է" տնտեսական անկումը
Առողջապահության տեսչական մարմինն ընթացիկ տարում 3 մլրդ դրամ տուգանք է նշանակել դեղերի շրջանառության ոլորտում խախտումների համարԱռողջապահության տեսչական մարմինն ընթացիկ տարում 3 մլրդ դրամ տուգանք է նշանակել դեղերի շրջանառության ոլորտում խախտումների համար
ՀՀ տնտեսական ակտիվության աճն աստիճանաբար դանդաղում է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամՀՀ տնտեսական ակտիվության աճն աստիճանաբար դանդաղում է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Կրթական ռեսուրսներ ուսումնառությունն ավելի հետաքրքիր դարձնելու համարԿրթական ռեսուրսներ ուսումնառությունն ավելի հետաքրքիր դարձնելու համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է «Newmag Back To School» գրքի փառատոնը ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է «Newmag Back To School» գրքի փառատոնը 
Երևանը կհյուրընկալի ՄԱԿ գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովըԵրևանը կհյուրընկալի ՄԱԿ գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովը
Կանխատեսում․2024 թվականին Հայաստանի տնտեսական աճը կարող է գերազանցել 8,5%-ըԿանխատեսում․2024 թվականին Հայաստանի տնտեսական աճը կարող է գերազանցել 8,5%-ը
Հայաստանի Կենտրոնական բանկը նախնական համաձայնություն է տվել Արդշինբանկի կողմից «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի ավելի քան 75% - ի ձեռք բերմանըՀայաստանի Կենտրոնական բանկը նախնական համաձայնություն է տվել Արդշինբանկի կողմից «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի ավելի քան 75% - ի ձեռք բերմանը
Անհավատալի երկար․ Rocket Line 0% 12 ամսովԱնհավատալի երկար․ Rocket Line 0% 12 ամսով
«Լույս» հիմնադրամ. 2024 թվականի պետական բյուջեի կատարողականը վտանգված է«Լույս» հիմնադրամ. 2024 թվականի պետական բյուջեի կատարողականը վտանգված է
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը քայլեր է ձեռնարկում Հայաստանում 5G ցանցի ներդրման համարՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը քայլեր է ձեռնարկում Հայաստանում 5G ցանցի ներդրման համար
Հայաստանը տնտեսական պատրանքների հետևից է գնում ՝ կայուն բարգավաճում կառուցելու փոխարեն . տնտեսագետՀայաստանը տնտեսական պատրանքների հետևից է գնում ՝ կայուն բարգավաճում կառուցելու փոխարեն . տնտեսագետ
S&P Global Ratings-ը Հայաստանի վարկանիշները պահպանել է S&P Global Ratings-ը Հայաստանի վարկանիշները պահպանել է "BB-/B" մակարդակում՝ 2024թ. կանխատեսելով ՀՆԱ-ի 6,2% աճ
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը շարունակում է բարձրանալ՝ արդյունաբերական արտադրության արագացված աճի ֆոնինՀայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը շարունակում է բարձրանալ՝ արդյունաբերական արտադրության արագացված աճի ֆոնին
Մի վնասիր. Հայաստանի գործատուների հանրապետական միությունում բացատրել են, թե ինչ է սպառնում երկրի տնտեսությանը ՊԵԿ-ի նախաձեռնությունըՄի վնասիր. Հայաստանի գործատուների հանրապետական միությունում բացատրել են, թե ինչ է սպառնում երկրի տնտեսությանը ՊԵԿ-ի նախաձեռնությունը
Ինչպես Հայաստանի ՏՏ ոլորտը փրկել կործանումից . փորձագետԻնչպես Հայաստանի ՏՏ ոլորտը փրկել կործանումից . փորձագետ
Junius․ ֆինանսական գրագիտության խաղ Idram Junior հավելվածումJunius․ ֆինանսական գրագիտության խաղ Idram Junior հավելվածում
Ապահովագրավճարների կրճատումը և փոխհատուցումների բարձր աճը նվազեցնում են ապահովագրական շուկայի շահույթըԱպահովագրավճարների կրճատումը և փոխհատուցումների բարձր աճը նվազեցնում են ապահովագրական շուկայի շահույթը
Հոկտեմբերի  4-7-ը Հայաստանում կանցկացվի 2024 թվականի Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսըՀոկտեմբերի  4-7-ը Հայաստանում կանցկացվի 2024 թվականի Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը
Վարչապետի աշխատակազմն առաջարկում է բիզնեսն ստուգել առանց ծանուցմանՎարչապետի աշխատակազմն առաջարկում է բիզնեսն ստուգել առանց ծանուցման
Հայաստանում հայտնվել է ԵԱՏՄ երկրորդ տնտեսական օպերատորը. ՊԵԿՀայաստանում հայտնվել է ԵԱՏՄ երկրորդ տնտեսական օպերատորը. ՊԵԿ
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
06.09.2024
RUB4.320.03
USD387.09-0.21
EUR429.940.08
GBP509.68-0.20
CAD286.880.20
JPY27.100.11
CNY54.660.08
CHF459.561.87