Արմինֆո. «Հայաստանի հաշվապահների և աուդիտորների պալատը» «Հաշվապահական հաշվառման մասին» և «Աուդիտորական գործունեության մասին» նոր օրենքի համաձայն, կվերահսկեն աուդիտորների` պալատի անդամների մասնագիտական աճի շարունակական գործընթացը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարության հաշվապահական հաշվառման և աուդիտի վարչության ղեկավար Կարեն Ալավերդյանը, մարտի 5-ին մեկնարկած`«Աուդիտի որակի բարելավումն աուդիտորական գործունեության որակի վերահսկողության ապահովման միջոցով» աշխատանքային կոնֆերանսի շրջանակներում:
Օրենսդրական նախաձեռնության շրջանակներում, ինչպես բացատրել է Ալավերդյանը, չնայած այն հանգամանքին, որ այդ ոլորտի ապագա քաղաքականությունը կսահմանի Ֆինանսների նախարարությունը, համաձայն ԵՄ դիրեկտիվների կձևավորվի նաև ՀՀ ֆինանսների նախարարությանը կից հանրային վերահսկողության Խորհուրդ, որտեղ ընդգրկված կլինեն ֆինանսների նախարարության, Կենտրոնական բանկի, տնտեսական զարգացման և ներդրումների, Կրթության և գիտության նախարարությունների, ինչպես մասնագիտական համայնքի ներկայացուցիչներ: Խորհուրդը կվերահսկի աուդիտի որակը, ինչպես նաև կվերահսկի աուդիտորների և հաշվապահների պալատի գոևծունեությունը, որն իր հերթին կիրականացնի կարգավորող գործառույթներ:
Օրենսդրական բարեփոխումների արդյունքում ակնկալվում է աուդիտի որակի բարելավում: Ըստ Ֆինանսների նախարարության ներկայացուցչի, աուդիտի որակի վերահսկման համար անհրաժեշտ է ունենալ աուդիտորի փորձառություն: «Աուդիտորները շատ թանկ մասնագետներ են, հետևաբար, նման մասնագետներն պետական հատվածում ներգրավելու համար պահանջում են լրացուցիչ ֆինանսական ծախսեր: Բարեփոխումները նաև թույլ կտան, որպեսզի ներգրավված մասնագետները վերահսկեն աուդիտորների գործունեությունը և որակը պահեն պաշաճ մակարդակում», - ասել է Ալավերդյանը:
Միևնույն ժամանակ Ալավերդյանը նշել է, որ անհրաժեշտ է բացառել ստորագրությունները և կնիքները անբարեխիղճ ձևով դնելը: «Այդ դեպքում, երբ հասարակությունը տեսնում է աուդիտի կողմից տրամադրված որակյալ ծառայությունները, աուդիտի նկատմամբ կձավորի լրացուցիչ պահանջարկ», - բացատրել է ֆինանսների նախարարության ներկայացուցիչը:
Նշենք, որ «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքն ընդունվել է 2002 թվականին: Հետագայում այն շատ անգամներ փոփոխվել է: Այս ոլորտում բարեփոխումների հայեցակարգը հաստատվել է 2017 թվականի դեկտեմբերի 28-ին: Ինչպես նշել են ՀՀ ֆինանսների նախարարությունում, արդյունքում նախատեսվում է երկու անկախ կառույցների ստեղծում, որոնք կարգավորում են հաշվապահական և աուդիտորական գործունեությունը, և որոնց կտրվեն նաև ոլորտի զարգացումը խթանող և նոր նորմերի ներդրման լիազորություններ:
Ներկայումս, ըստ Ֆինանսների նախարարության տվյալների, աուդիտորական գործունեություն է իրականացնում 31 կազմակերպություն: Օրենսդրական բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է աուդիտորների համար լիցենզավորման գործընթացը վերանայում`Աուդիտորական կազմակերպությունների ռեգիստրի ներդրման միջոցով: Ոլորտի հանրային վերահսկողության ապահովման համար պատասխանատու կլինի ՀՀ ֆինանսների նախարարությունը: Այս գարնանը նախատեսվում է ընդունվել նոր օրենքը, որը մշակվելու է հայեցակարգի հիման վրա: