Արմինֆո. Հայաստանի կառավարությունը նախատեսում է բավարարել «Շենգավիթ» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: Որոշման նախագիծը ներառված է գործադիր մարմնի մարտի 6-ի օրակարգում:
Ինչպես նշվում է փաստաթղթին կից հիմնավորման մեջ, «Շենգավիթ» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են առողջապահության մեջ:
Նշվում է, որ ծրագրի շրջանակներում արդեն իսկ իրականացվել են 5,5 մլրդ ՀՀ դրամի ներդրումներ, նախատեսվում է իրականացնել մոտ 140 մլն. ՀՀ դրամի ներդրումներ։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել մոտ 70 նոր աշխատատեղ՝ 300 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։