Արմինֆո. «Այ պլաստ» դեղագործական ընկերությունը նախատեսվում է $40 հազար ներդրում իրականացնել բժշկական կպչուն սպեղանիի արտադրության գործում: ՀՀ կառավարությունը մարտի 6-ի նիստում նախատեսում է բավարարել «Այ պլաստ» ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար
«Այ պլաստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող հումքն օգտագործվելու է բժշկական կպչուն սպեղանիի արտադրության համար։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 40 000 ԱՄՆ դոլարի ներդրում։ Ներկայումս ստեղծված է 2 աշխատատեղ՝ 120 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալը կկազմի մոտ 102 մլն. ՀՀ դրամ, որից 32 մլն. ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, իսկ 70 մլն. ՀՀ դրամը կարտահանվի ԵԱՏՄ։
![]() | 4.68 | 0.11 |
![]() | 392.34 | 0.60 |
![]() | 427.93 | 1.05 |
![]() | 508.94 | 1.95 |
![]() | 273.41 | 1.69 |
![]() | 26.42 | 0.09 |
![]() | 54.24 | 0.08 |
![]() | 444.48 | 1.34 |