Արմինֆո. «Սաթենկար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 190 մլն դրամ կներդնի արտադրությունում: ՀՀ կառավարությունը մարտի 6-ին նիստում նախատեսում է
բավարարել «Սաթենկար» ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:
Ներկայումս ստեղծված է 43 աշխատատեղ, նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում աշխատատեղերի թիվն ավելացնել 7-ով՝ 82 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալը կկազմի մոտ 286 մլն. ՀՀ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում։
Մելանտե ապրանքանիշը ներկայացնող ՙՍաթենկար» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2002 թվականին: Հիմնական ձեռքբերումներից մեկն ընկերությունը համարում է այն, որ արտադրանքի ողջ տեսականին ստեղծվում է միայն 100 տոկոսանոց, բարձրորակ, էկոլոգիապես մաքուր և ամուր բամբակյա գործվածքներից:
![]() | 6.61 | -0.80 |
![]() | 408.20 | 0.68 |
![]() | 416.32 | -9.58 |
![]() | 486.74 | -7.99 |
![]() | 313.08 | -4.28 |
![]() | 30.16 | 0.06 |
![]() | 60.70 | -0.06 |
![]() | 420.30 | -4.42 |