Արմինֆո. ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունն ամփոփեց 01.11.2017թ.-31.12.2017թ. ժամանակահատվածում հայտարարված ապահովագրական պրոդուկտների վաճառքի մրցույթի արդյունքները:
Ինչպես տեղեկացնում է Բանկի մամուլի ծառայությունը, մրցույթն անց էր կացվում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության գործընկեր 16 ֆինանսական ընկերությունների միջև: ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղթող ճանաչվեց ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության կողմից հայտարարված բոլոր 3 անվանակարգերում.
«Ապահովագրական պրոդուկտներ վաճառող լավագույն մասնաճյուղ» անվանակարգում հաղթող ճանաչվեց ՎՏԲ-Հայաստան Բանկի «Վանաձոր» մասնաճյուղը,
«Լավագույն վաճառող» անվանակարգում հաղթեց «Վանաձոր» մասնաճյուղի աշխատակցուհի Արմինե Թոմոյանը:
Բացի այդ, ՎՏԲ-Հայաստան Բանկը հաղթող ճանաչվեց գլխավոր անվանակարգում և ճանաչվեց ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության լավագույն գործընկեր: Հաղթողներին հանձնվեցին մրցանակներ:
ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորում է «Վանաձոր» մասնաճյուղին և, մասնավորապես, աշխատակցուհի Արմինե Թոմոյանին կատարված աշխատանքի գերազանց արդյունքների կապակցությամբ և մաղթում նորանոր հաղթանակներ:
ՎՏԲ-Հայաստան Բանկը նախատեսում է համագործակցել ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության հետ նաև հետագայում և մասնակցել նոր նախագծերին:
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ, ապրիլին: «ՎՏԲ Բանկե ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:
Հիշեցնենք, որ ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2008 թվականի մայիսին: 2011 թվականի դեկտեմբերին ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունն առաջինը Հայաստանում աշխարհահռչակ Moody International կազմակերպությունից ստացավ ISO 9001:2008 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատ: Ընկերությունը ապահովագրական շուկայի առաջատարն է: 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ ընկերության ակտիվները կազմել են 14.3 մլրդ դրամ, սեփական կապիտալը`7.3 մլրդ դրամ, կանոնադրական կապիտալը`4.5 մլրդ դրամ, ապահովագրավճարները`9.2 մլրդ դրամ, հատուցումները` 5.5 մլրդ դրամ: 2017 թվականը ընկերությունը եզրափակել է 523.5 մլն դրամի զուտ շահույթով: (2017 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը կազմել է 484.10 դրամ / $ 1):-