Երեքշաբթի, 6 Մարտի 2018 19:30

ԻՆԳՈ Արմենիա-ն տեղեկացնում է, որ 2018 թվականի մարտի 1-ից Վրաստանում օտերերկրյա հաշվառում ունեցող ավտոմեքենաների համար ներդրվել է ԱՊՊԱ

ԻՆԳՈ Արմենիա-ն տեղեկացնում է, որ 2018 թվականի մարտի 1-ից Վրաստանում օտերերկրյա հաշվառում ունեցող ավտոմեքենաների համար ներդրվել է ԱՊՊԱ

Արմինֆո. Կարինա Մելիքյան: «ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է ավտոմեքենաների սեփականատերերին, որոնք ցանկանում են մեկնել Վրաստանի տարածք, որ 2018 թվականի մարտի 1-ից Վրաստանում նույնպես գործում է ԱՊՊԱ համակարգ`օտարերկրյա հաշվառում ունեցող ավտոմեքենաների համար: Ինչպես պարզաբանում է ապահովագրական ընկերության մամլո ծառայությունը, ԱՊՊԱ վկայագրերն արագ և հարմարավետ ձեռքբերման համար հարկավոր է այցելել https://tpl.ge/  կայք և և առցանց տարբերակով ձևակերպել պայմանագիրը։

Ըստ աղբյուրի, «ԻՆԳՈ Արմենիա»-ն իր հաճախորդներին օգնում է ԱՊՊԱ պայմանագիրը ձևակերպել Պարտադիր ապահովագրության կենտրոնի (Compulsory Insurance Center) վեբ կայքի միջոցով: