Ուրբաթ, 9 Մարտի 2018 12:15
Նաիրա Բադալյան

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը կոչ է արել աջակցել Արցախին և Հայաստանին $70 մլն օգնության փաթեթին

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը կոչ է արել աջակցել Արցախին և Հայաստանին  $70 մլն օգնության փաթեթին

Արմինֆո. ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը կոչ է արել Ներկայացուցիչների պալատի արտաքին օգնության հատկացումների հանձնաժողովի նախագահ Հալ Ռոջերսին և հանձնաժողովի անդամ Նիտա Լոուեին 2019 ֆինանսական տարում աջակցել Արցախին և Հայաստանին 70 մլն դոլարի օգնության փաթեթին:

 

Ինչպես հայտնում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն, համապատասխան նամակը շրջանառության մեջ է դրվել Ներկայացուցիչների պալատում՝ ստորագրություններ հավաքելու նպատակով:

 

Հանձնախումբը, մասնավորապես, առաջարկել է 6 միլիոն դոլար տրամադրել Արցախին՝ ականազերծման և հաշմանդամների ռեաբիլիտացիայի նպատակով, 4 միլիոն դոլար՝ խաղաղության աջակցման համար, 30 միլիոն դոլար Հայաստանին՝ որպես տնտեսական օգնություն և 20 միլիոն դոլար՝ որպես Միջին Արևելքից փախստականների ընդունման համար օգնություն: Հանձնախմբի անդամները կոչ են արել նաև կասեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը: