Չորեքշաբթի, 14 Մարտի 2018 14:04
Նաիրա Բադալյան

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամը արևային մարտկոցներ է տեղադրել առաջնագծում

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամը արևային մարտկոցներ է տեղադրել առաջնագծում

Արմինֆո. «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ արևային մարտկոցներ են տեղադրվել Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծի մի շարք դիրքերում` տեխնիկական սարքավորման սնուցումն ապահովելու նպատռակով:

«Արցախպրեսի՚ հաղորդման համաձայն,  «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենի օգնական Մեդինա Հովհաննիսյանը հաղորդել է, որ արևային մարտկոցների առաջին խմբաքանակը տեղադրվել է մարտ ամսին, ևս մեկ փուլով նախատեսվում է համակարգեր տեղադրել ընթացիկ տարում: Նրա խոսքով՝ ծրագրի նպատակն է աջակցել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին: Այն շարունակական բնույթ է կրելու:

«Արևային համակարգերի պատրաստումը «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամը պատվիրել է Հայաստանում գործող «Արփի Սոլար» կազմակերպությանը: Ընկերության կողմից պատրաստված տվյալ արևային համակարգերը շարժական են, հեշտ տեղափոխվող և օժտված բավականաչափ հզորությամբ»,- ընդգծել է Մ. Հովհանիսյանը: