Չորեքշաբթի, 14 Մարտի 2018 15:39
Ալեքսանդր Ավանեսով

Իտալական ընկերությունը հետաքրքրություն է ցուցաբերում «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու հատվածի կառուցման հարցում

Իտալական ընկերությունը հետաքրքրություն է ցուցաբերում «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու հատվածի կառուցման հարցում

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է իտալական «Անաս» ընկերությունների խմբի տնօրեն Ջիանի Վիտորիո Արմանիի գլխավորած պատվիրակությանը: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, հանդիպմանը քննարկվել են Հյուսիս-հարավ ավտոմայրու կառուցման ծրագրում իտալական ընկերության ներգրավման հնարավորություններին առնչվող հարցեր: Մասնավորապես, Ջիանի Վիտորիո Արմանին ընդգծել է, որ իրենք շահագրգռված են պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում մասնակցել Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման և շահագործման ծրագրին:

Վարչապետ Կարապետյանը ողջունել է «Անաս» ընկերությունների խմբի նախաձեռնությունը և ընդգծել, որ կառավարությունը կարևորում է ենթակառուցվածքային այս կարևոր ծրագրի իրականացումը և պատրաստ է համագործակցության իտալական ընկերության հետ: Գործադիրի ղեկավարն առաջարկել է փոխգործակցության հետագա քայլերը մանրամասն քննարկել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ ու արդյունքները ներկայացնել կառավարության աշխատակազմ:

Հիշեցնենք, որ «Անաս»-ը Իտալիայում ճանապարհների, ավտոմայրուղիների և երկաթուղիների կառուցման ոլորտի առաջատար ընկերությունն է: Իտալիայում գրեթե բոլոր կարևոր տրանսպորտային ծրագրերն իրականացվում են այս ընկերության մասնակցությամբ:

Հիշեցնենք, 556 կիլոմետր ընդհանուր երկարություն ունեցող «Հյուսիս–Հարավե միջանցքը ելք կապահովի դեպի Սև ծով և եվրոպական երկրներ Հայաստանի (Մեղրի–Կապան–Գորիս–Երևան–Աշտարակ–Գյումրի–Բավրա) և Վրաստանի տարածքներով։ 1 մլրդ դոլար արժողությամբ ներդրումային ծրագիրն նպատակաուղղված է Հայաստանի հյուսիսի (Վրաստանի հետ սահմանում) և հարավի (Իրանի հետ սահմանում) կապի ապահովմանը տրանսպորտային այնպիսի հաղորդակցությունների միջոցով, որոնք բավարարում են միջազգային բարձր չափանիշներն ու ելք են ապահովում դեպի համաշխարհային շուկաներ։ Ավտոճանապարհը կունենա բետոնե ծածկույթ: Նախագծի իրագործման համար Հայաստանը 500 մլն դոլարի վարկ է ներգրավել Ասիական զարգացման բանկից: Եվս 150 մլն դոլար կտրամադրի Եվրասիական զարգացման բանկը: Հայկական կողմը նախագծի իրացման համար նաև 60 մլն դոլար է ներգրավել Եվրոպական ներրդումային բանկից: Միջանցքի շինարարությունը նախատեսվում է լիովին ավարտել 2019 թվականին: «Հյուսիս-Հարավ» ծագրի առնչությամբ Հայաստանի կառավարությունը հաշվարկել է 2,5 դոլարի խնայողություն յուրաքանչյուր ուղևորի մեկ ժամվա երթևեկության և 1-ական դոլարի խնայողություն 1 տոննա բեռի փոխադրման 1 ժամվա համար: Ինչպես ակնկալում են Հայաստանի իշխանությունները, ծրագիրը թույլ կտա  ապագայում մեղմել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շրջափակման հետևանքները, ստանձնել տարանցիկ  պետության դեր տարածաշրջանի երկրների բեռանփոխադրումներում, ինչպես նաև միանալ Սևծովյան օղակաձև ավտոմայրուղուն:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
26.03.2020
RUB6.35-0.05
USD497.241.31
EUR544.336.59
GBP592.36-1.02
CAD351.265.42
JPY45.200.69
CNY70.340.24
CHF511.775.00



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000