Չորեքշաբթի, 14 Մարտի 2018 17:03
Նաիրա Բադալյան

Հայկական շուկայում սկսում է չվերթներ իրականացնել Red Wings ավիաընկերությունը

Հայկական շուկայում սկսում է չվերթներ իրականացնել Red Wings ավիաընկերությունը

Արմինֆո. Ռուսական Red Wings ավիաընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել է թույլտվություն՝ Մոսկվա («Դոմոդեդովոե օդանավակայան)- Երևան- Մոսկվա երթուղով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:

Չվերթների մեկնարկը կտրվի մարտի 18-ին, որոնք մինչև ապրիլի 02-ը կիրականացվեն շաբաթական 4 չվերթ հաճախականությամբ, իսկ ապրիլի 03-ից չվերթները կիրականացվեն շաբաթական 7 չվերթ հաճախականությամբ: