
Արմինֆո. Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունն այսօր վերահաստատելով Արդշինբանկի վարկանիշները բարձրացրել է դրանց հեռանկարը՝ «կայուն»-ից դարձնելով «դրական»: Արդշինբանկին շնորհված են երկարաժամկետ տեղական արժութային ավանդների (LT Bank Deposits (Local Currency)) և Ոչ ստորադաս, չապահովված պարտատոմսերի (Senior Unsecured Regular Bond/Debenture) “B1” վարկանիշները:
Վարկանիշային գործակալությունը տրամադրել է վարկանիշի իր մեկնաբանություններն ու մասնավորապես նշել, որ 2017 թվականի վերջի ցուցանիշներով Բանկը հանդիսանում է Հայաստանի համակարգային բանկերից մեկը: Բանկի վարկանիշի հեռանկարի բարձրացումը հետևել է 2018թ. մարտի 9-ին Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկանիշի հեռանկարի բարձրացմանը:
Բանկին շնորհվել է Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչն երկրում մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշ է:
Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղիանակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ: Բանկի մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով www.ardshinbank.am կայքը կամ զանգահարելով (012) 22-22-22 հեռախոսահամարով:
RUB | 4.79 | 0.01 |
USD | 382.62 | -0.16 |
EUR | 445.68 | -0.76 |
GBP | 505.75 | -4.23 |
CAD | 274.54 | 1.03 |
JPY | 25.13 | -0.07 |
CNY | 53.89 | -0.03 |
CHF | 480.62 | -1.71 |

