Արմինֆո. «Պոլիմետալ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը տեղեկացնում է, որ առաջնահերթ կարևորելով իր գործունեության դրական հանրային ընկալումը, դադարեցնում է ՀՀ Լոռու մարզի Ալավերդի և Շնող, ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան և Կողբ համայնքների վարչական տարածքներում երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման և այդ գործընթացի շրջանակներում հանրային քննարկման կազմակերպման ուղղությամբ աշխատանքները:
Որոշմանը նախորդել է ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ղեկավարի,ավագանու անդամների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ Ընկերության ներկայացուցիչների հանդիպումը, որի շրջանակներում համայնքի ներկայացուցիչների հնչեցրած դիրքորոշումներն ուղղված են եղել Նոյեմբերյանի տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքների կատարումը բացառելուն:
RUB | 4.22 | 0.06 |
USD | 387.63 | -0.37 |
EUR | 414.92 | -1.29 |
GBP | 485.04 | -1.51 |
CAD | 282.47 | -1.03 |
JPY | 25.00 | 0.27 |
CNY | 53.53 | -0.05 |
CHF | 425.22 | -0.50 |