Ուրբաթ, 16 Մարտի 2018 15:47
Նաիրա Բադալյան

ՀՀ ​​Սոցիալական ապահովության պետական ծառայությունը փնտրում է անբարեխիղճ կրկնակի թոշակ ստացողներին

ՀՀ ​​Սոցիալական ապահովության պետական ծառայությունը փնտրում է անբարեխիղճ կրկնակի թոշակ ստացողներին

Արմինֆո. Հայաստանի սոցիալական ապահովության պետական ​​ծառայության գործողություններն ուղղված են բացահայտել այն անձանց, ովքեր միաժամանակ կենսաթոշակ են ստանում են Հայաստանում և ԱՊՀ մյուս երկրներում: Այս մասին հայտարարել է գերատեսչության ղեկավար Հովհաննես Սահակյանը, ԱրմԻնֆո-ին մեկնաբանելով տեղեկատվությունն այն մասին, որը կենսաթոշակառուները հրավիրվում են ծառայության տարածքային բաժանմունքներ, երկքաղաքացիությունը հայտնաբերելու դեպքում նրանց կենսաթոշակ ստանալուց զրկելու համար:

Ըստ Սահակյանի, այսօր բաժանմունքը տարբեր պետական ​​կառույցներից տեղեկություններ է ստանում ՀՀ քաղաքացիների բացակայության վերաբերյալ: Այնուհետև թոշակառուն հրավիրվում է տարածքային բաժանմունք, որտեղ Ծառայության աշխատակիցը ՀՀ քաղաքացու անձնագրում ստուգում է օտարերկրյա պետությունում ժամանակավոր կամ մշտական ​​բնակության իրավունքի կնիքի առկայությունը:

Այս աշխատանքի հասցեատերերն այն քաղաքացիներն են, ովքեր Հայաստանից բացակայել են ավելի քան 6 ամիս, հատկապես, եթե դրանք գտնվել են Ռուսաստանում կամ ԱՊՀ որևէ այլ երկրում, քանի որ այդ երկրներում որոշ կատեգորիաների քաղաքացիներին տրամադրվում է ժամանակավոր/մշտական ​​բնակության իրավունք, որի հիմանվրա, նույն Ռուսաստանում, ՀՀ քաղաքացին կարող է ստանալ կենսաթոշակ:

Ըստ Հովհաննես Սահակյանի, դեռ 1992 թվականին ԱՊՀ անդամ պետությունների միջև ստորագրվել է սոցիալական ոլորտի վերաբերյալ համաձայնագիր, որի համաձայն, ԱՊՀ շրջանակներում կենսաթոշակառուների վերաբնակցեման դեպքում բնակության նախկին  վայրում դադարեցվում է կենսաթոշակի վճարումը, եթե կենսաթոշակառուի բնակության նոր վայրում նախատեսված է նույն տեսակի կենսաթոշակ: «Մեր խնդիրն է բացահայտել մեկ այլ երկրում կենսաթոշակ ստանալու փաստը և հետագայում քաղաքացուն տալ ընտրելու իրավունք, թո որ երկրում է այդ թոշակառուն ցանկանում ստանալ կենսաթոշակը», - պարզաբանել է նա: