Շաբաթ, 17 Մարտի 2018 16:35
Ալինա Հովհաննիսյան

Զբոսաշրջային փաթեթները զիջում են անհատական զբոսաշրջությանը

Զբոսաշրջային փաթեթները զիջում են անհատական զբոսաշրջությանը

Արմինֆո. Վերջին ժամանակներս օտարերկրյա քաղաքացիները նախապատվություն են տալիս անհատական զբոսաշրջությանը, ավելի քիչ դիմելով տուրիստական գործակալությունների ծառայություններին՝ զբոսաշրջային փաթեթներ ձեռք բերելու նպատակով: Մարտի 17-ին  մամուլի ասուլիսում այդ մասին հաղորդել է Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը՝ այդ առնչությամբ հիշատակելով իրանցի զբոսաշրջիկներին:

Զեյթունցյանի ասելով, հաշվի առնելով  այդ միտումները, սահմանային անցակետերում ԻԻՀ քաղաքացիների համար պատրաստել են պարսկերեն տեղեկագրեր, որոնք անհրաժեշտ տեղեկատվություն են պարունակում Հայաստանի վերաբերյալ: Բացի այդ, նրանց համար կգործի 24/7 ռեժիմի թեժ գիծ: «Անցակետից մինչեւ քաղաքի մուտքը զբոսաշրջիկները կտեսնեն իրենց մայրենի լեզվով պաստառներ՝ զբոսաշրջային ուղղություններով    եւ Նովրուզի տոնի առթիվ շնորհավորանքով, քանի որ Հայաստանը իրանացի զբոսաշրջիիկների համար հրապուրիչ շուկա է հատկապես մահմեդական ամանորի տոնակատարության  շրջանում», - ասել է նա:

Զեյթունցյանը պարզաբանել է, որ իրանցի զբոսաշրջիկների հոսքի խթանմանն այդպիսի վերաբերմունքը պայմանավորված է նաեւ ԻԻՀ քաղաքացիների հանդեպ հասարակայնության ոչ կոռեկտ  վերաբերմունքով: «Մենք մեզ համարում ենք հյուրըննկալ ազգ, թեեւ մեզ այդպես չենք դրսեւորում՝ սկսած տաքսի-ծառայություններից   եւ վերջացրած ռեստորաններում սպասակմրաբ», - ասել է նա, հավելելով, թե հաստատությունների մուտքերին պատահել են իրանցիների մուտքն արգելող ցուցանակներ: Այդ առնչությամբ նա հիշատակել է արաբական երկրներում բարգավաճող հայ   համայնքները, համոզմունք հայտնելով, թե նրանք հաջողության   են հասել, մեծ հաշվով, այդ երկրների քաղաքացիների ջերմ վերաբերմունքի շնորհիվ: Նրա ասելով, 2017   թվականին Հայաստան ժամանակ իրանցի զբոսաշրջիկների թիվը հասել է 220 հազարի՝  ապահովելով տարեկան 16 տոկոս աճ:  «Դժվարանում եմ ասել, թե այս տարի մենք ինչպիսի աճ  կապահովենք: Սակայն լավատեսորեն ենք տրամադրված: Բայց դա այն դեպքում, եթե իրանական ռեալի փոխարժեքի  կտրուկ տատանմանն առնչվող էքսցեսներ չլինեն՝ ինչպես տարիներ առաջ», - եզրափակել է Զեյթունցյանը: