Երեքշաբթի, 20 Մարտի 2018 16:42
Կարինա Մելիքյան

Տեղի ունեցավ ՎՏԲ-Հայաստան Բանկի «Պուշկին» մասնաճյուղի պաշտոնական բացումը

Տեղի ունեցավ ՎՏԲ-Հայաստան Բանկի «Պուշկին» մասնաճյուղի պաշտոնական բացումը

Արմինֆո. 2017 թ. վերջում  Բանկի հաճախորդների աճող թվի սպասարկման պայմանների բարելավման նպատակով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ գլխամասային գրասենյակի Սպասարկման բաժինը, որը գտնվում էր Նալբանդյան 46 հասցեում, տեղափոխվեց նոր ընդարձակ շենք`Պուշկինի փ. 3/1 հասցեում:

 

Ինչպես տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը, 2018 թ. մարտի 20-ին տեղի ունեցավ ՎՏԲ- Հայաստան Բանկի «Պուշկին» մասնաճյուղի պաշտոնական բացումը: ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության  Նախագահ Իվան Տելեգինը և ՀՀ Կենտրոնական բանկի Խորհրդի անդամ Օլեգ Աղասյանը հյուրերի`Բանկի հաճախորդների և աշխատակիցների ներկայությամբ հանդիսավորությամբ կտրեցին ժապավենը։

 

Միջոցառման հյուրերին ներկայացվեց նորագույն սարքավորումներով համալրված և հաճախորդներին հնարավորինս արագ և հարմարավետ սպասարկման համար անհրաժեշտ բոլոր միջոցներով հագեցած  ժամանակակից և ընդարձակ մասնաճյուղը: Այդ նպատակով «Պուշկին» մասնաճյուղում գործում է էլեկտրոնային հերթի համակարգ, առկա է հարմարավետ սպասասրահ՝ ինտերնետ մուտքի հնարավորությամբ, բանակցային սենյակներ: Իսկ երեխաների հետ եկած այցելուների համար կահավորված է հատուկ  խաղային գոտի, որտեղ երեխաները ծնողներին սպասելու ընթացքում կկարողանան հաճելի և օգտակար ժամանակ անցկացնել:

 

«Պուշկին» մասնաճյուղում հաճախորդներին տրամադրվում է ծառայությունների ամբողջական փաթեթ, ինչպես նաև իրականացվում է կորպորատիվ հաճախորդների, փոքր և միջին բիզնեսի հաշվարկադրամարկղային սպասարկում: Բացի այդ, Բանկի հաճախորդները կարող են ինքնասպասարկման գոտում անձամբ իրականացնել բանկային գործարքներ`24/7 ռեժիմով: Ինքնասպասարկման գոտին հագեցած է բանկոմատով և թերմինալով, որի շնորհիվ հաճախորդները ցանկացած պահի կարող են համալրել բանկային/քարտային հաշիվները, ավանդները, գումար կանխիկացնել, վարկեր մարել, կատարել վճարումներ: «Պուշկին» մասնաճյուղի հաճախորդներին  հնարավորություն է ընձեռվում իրենց արժեքավոր իրերը պահել անվտանգ դեպոզիտար պահատուփերում:

 

Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ, ապրիլին: «ՎՏԲ Բանկե ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: