Արմինֆո. «Միր» վճարային համակարգը ներկայացրեց իր նորացված լոգոն, ֆիրմային ոճը և նոր հաղորդակցական ռազմավարությունը: Այս մասին է ասվում ՌԴ Վճարային քարտերի ազգային համակարգի (ՎՔԱՀ) մամլո հաղորդագրության մեջ:
«Ընկերության կոմունիկացիոն հարթակն ուղղված կլինի կենսունակ, ժամանակակից, տեխնոլոգիական, հասկանալի և բարեկամ բրենդի ձևավորմանը, ոգեշնչելով գործողությունները», - ասված է մամլո հաղորդագրության մեջ: Փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ սպառողի մոտ ձևավորվել է երկակի վերաբերմունք ազգային վճարային քարտերի ապրանքանիշի նկատմամբ:
«Ռուսական վճարային համակարգն ստեղծվել է վերջերս, 2015 թվականին: Պրոդուկտի ակտիվ զարգացման մի քանի տարվա ընթացքում սպառողների մոտ ձևավորվել է երկիմաստ վերաբերմունք «Միր» ազգային վճարային համակարգի նկատմամբ: Բրենդի շուրջ սկսեցին ծագել առասպելներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Նոր կոմունիկացիոն ռազմավարությունը կայանում է նրանում, որպեսզի «Միր»-ը ներկայացվի որպես արժանի տեխնոլոգիական ռուսական բրենդ, որն անընդհատ զարգանում է և հասանելի է ամբողջ բնակչությանը», - պարզաբանել են վճարային համակարգում:
Կոմունիկացիոն հարթակի մշակումով զբաղվել է Graphit գործակալությունը (Leo Burnett խմբի անդամ, Ռուսաստան): Գործակալության խնդիրն էր թարմացնել «Միր» ապրանքանիշի 2018 թվականի դիրքավորումը և հաղորդակցման ռազմավարությունը: «Մենք ցանկանում ապրանքանիշում ներառել ավելի շատ թափանցիկություն, բարի կամք և արդիականություն, տեղադրելով այն լավագույն տեխնոլոգիական ապրանքանիշների շարքում: «Միր»-ն այն ապրանքանիշերից չէ, որոնք մի կողմ են քաշվել, այն մասնակցում է մարդկանց կյանքին, աջակցում և օգնում է նրանց իրենց ձեռնարկումներում, ոգեշնչում նրանց գործողությունները: Ըստ էության, մենք մշակել ենք բրենդի մի նոր հարթակ, որի առաջին տեսողական մարմնացում էր Ռեսթայլինգը», - ասում է Վերոնիկա Դանիլովան, Graphit գործակալության ռազմավարական պլանավորման տնօրենը:
Հիշեցնենք, որ 2017 թվականի հուլիսի 7-ին ՀՀ ԿԲ Ռուսաստանի Վճարային քարտերի ազգային համակարգն ընդգրկեց գործող վճարային քարտերի ռեգիստրում, միաժամանակ թույլատրելով «Արմենիան քարտ» ՓԲԸ-ին մասնակցել «Միր» համակարգին: Միջհամակարգային համագործակցության նախագիծը ենթադրում է երկու երկրների վճարային քարտերի փոխադարձ ընդունում Հայաստանում և Ռուսաստանում: Ծրագիրը նախատեսում է նաև ArCa-Միր քոբրենդինգային համատեղ քարտերի թողարկում: Նման քարտերի թողարկման տեխնիկական հնարավորություն ունեն 16 բանկեր, որոնք գործում են ArCa համակարգում, որին ներկայումս արդեն ձեռնամուխ են եղել` Արդշինբանկը, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, Ամերիաբանկը և այլն բանկեր: ԱրՔա-Միր նախագիծն առաջինն էԵԱՏՄ տարածքում, ինչը վկայում է Հայաստան-Ռուսաստան համագործակցության բարձր մակարդակի մասին, որի նպատակն է երկու երկրների քաղաքացիների սպասարկման բարձր որակի ապահովումը, անկանխիկ վճարումների ծավալների աճը և պլաստիկ գործարքների աշխարհագրության ընդլայնումը: