Արմինֆո. 2018 թվականի արդյունքներով գյուղատնտեսության ոլորտը, երկու տարի անընդմեջ անկումից հետո, վերջապես խոստանում է արձանագրել աճ: Այդ մասին հայտարարել է գյուղնախարար Իգնատի Առաքելյանը` մարտի 21-ին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ:
Նախարարի ասելով, երկու տարի անընդմեջ բերքատվության մակարդակի վրա ազդել են անբարենպաստ կլիմայական պայմաննները: Այս տարի Գյուղնախարարությունում ակնկալում են մայր բնության ավելի բարեհաճ վերաբերմունք: «Այս տարի գարնանացանը վաղ է մեկնարկել, և եթե հաջողվի խուսափել գարնանային ցրտահարությունից և կարկտից, մենք աճ կարձանագրեք՚, - հայտարարել է Առաքելյանը:
Նրա ասելով, ներկայում ոլորտի պատասխանատուների ջանքերը նպատակաուղղված են ջրի պակասին առնչվող խնդիրների լուծմանը` տեղումներով ոչ առատ եղանակային պայմաննեի առնչությամբ: Հայաստանի ջրային տնտեսության պետական կոմիտեն, ինչպես նշել է ն ախարարը, մեծ բյուջեով տարբեր ծրագրեր են իրագործում, որպեսզի ինչ-որ կերպ փոխհատուցեն երկրի ջրամբարներում ջրային պաշարների պակասը` խորքային հորերի վերականգնման և նորերի հորատման ճանապարհով:
Իգնատի Առաքելյանը, միևնույն ժամանակ, համաձայն է, որ երրորդ հազարամյակում այնքան էլ հիմնավորված չէ գյուղատնտեսության ոլորտի անկումը պայմանավորել եղանակային վատ պայմաններով: «Դա ընդամենն անուղղակի ցուցիչ է այն բանի, թե զարգացման որ փուլում է գտնվում Հայաստանի ագրոոլորտը. մենք չունենք ինտենսիվ գյուղատնետսույթուն, գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության համակարգ և կադրային ռեսուրսներ, որոնք ունենան անհրաժեշտ որակավորում ոլորտի աճ ապահովելու համար՚, - հայտարարել է գյուղնախարարը, ընդգծելով, որ գերատեսչության այսօրվա քայլերն ուղղված են հենց այդ նպատակներին:
Իգնատի Առաքելյանը, միևնույն ժամանակ, ոլորտի աճ է կանխատեսում արդեն ընթացիկ տարվա արդյունքներով: «Աճը կլինի փաստ, քանի որ արդեն կա որոշ աշխուժացում, ներդրվել է կաթիլային ոռոգման ոլորտին և ինտենսիվ այգիների ստեղծմանը, հակակարկտային ցանցերի տեղադրմանն ու մթերող ընկերությունների համար շրջանառու միջոցների ապահովմանն աջակցության ծրագիր: Այդ բոլոր միջոցառումները կհանգեցնեն ոլորտի խթանմանը, քանի որ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելուն զուգընթաց ֆերմերը կստանա երաշխիքներ, որ նրա արտադրանքը կգնվի՚, - պարզաբանել է նախարարը:
Հիշեցնենք, որ 2017 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 7,5%-ով, մինչդեռ մեկ տարի առաջ դանդաղել էր մինչև 0,2%` 2015 թվականի 3,2%-ից: 2017թ. տնտեսական աճն ապահովել են ծառայությունների ոլորտը` տարեկան 14,4%, առևտրի ոլորտը` 14% և արդյունաբերական հատվածը` 12,6%` մեկ տարի առաջ, համապատասխանաբար, 7,1%, 0,1% и 6,7% աճի դիմաց: Համեմատաբար համեստ աճ էին ապահովել նաև էներգահամալիրն ու շինարարական հատվածը` 6,1% և 2,2%, որոնք մեկ տարի առաջ արձանագրել էին 6,2% և 10,8% անկում: Այդ ֆոնին ագրոհատվածը, պահպանելով անկումը, ընդամենը դանդաղեցրել է տեմպերը մինչև 3%` 2016թ. 5,2%-ից:
Այդուհանդերձ, 2018թ. հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվությունն ավելացել է 8,6%-ով` նախորդ տարվա 6,2% աճի դիմաց: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների համաձայն, տարեկան աճին նպաստել են բոլոր ոլորտները, բացի ագրոհատվածից, որի անկումը դանդաղել է մինչև 0,1%: Տարեկան կտրվածքով (2018թ. փետրվարին` 2017թ. փետրվարի համեմատ) առավել աճով աչքի են ընկել նաև շինարարության ոլորտը, առևտրի հատվածը և ծառայությունների ոլորտը, համապատասխանաբար` 25,1%, 17,6% և 15,4%, որոնց հետևում է արդյունաբերության հատվածը` 3,3% և ագրոհատվածը` 0,2%, իսկ էներգահամալիրը հայտնվել է անկման վիճակում` 0,5%: