Չորեքշաբթի, 21 Մարտի 2018 17:51
Ալեքսանդր Ավանեսով

Նախարար. Հայաստանի արևային էներգիան ունի անսպառ ներուժ

Նախարար. Հայաստանի արևային էներգիան ունի անսպառ ներուժ

Արմինֆո. Առաջիկա ամիսներին Հայաստանում շահագործման կհանձնվի առաջին փորձնական կուտակային կայանը, 14 ՄՎտ հզորությամբ, որի շնորհիվ հնարավոր կլինի կուտակել արևային էներգետիկայի օբյեկտների էլեկտրաէներգիան: Այս մասին մարտի 21-ին հայտարարել է է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, պատասխանելով «Ելք» խմբակցության հարցին:

Նրա խոսքերով, Հայաստանի արևային էներգիան ունի անսպառ ներուժ, խնդիրը կայանում է արտադրված էլեկտրաէներգիան կուտակելու մեջ: «Մութն ընկնում է և էներգիա չկա, իսկ առավոտյան այն հայտնվում է, հետևաբար, մեզ պետք են կուտակային սարքավորումներ», - ասել է Մանուկյանը, հավելելով, որ մինչև 70 ՄՎտ հզորությամբ արևային էներգիայի օբյեկտները ռիսկեր չեն պարունակում, 70 110 ՄՎտ – ից ավելի հզորութոյւնների դեպքում առկա են միջին ռիսկերը, իսկ 110 ՄՎտ և ավելի հզորութոյւնների դեպքում`շատ մեծ ռիսկերը: Առանց կուտակման համակարգերի հնարավոր է էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը հասցնել մինչև 150 ՄՎտ, իսկ մեծ ծավալների համար անհրաժեշտ են ժամանակակից տեխնոլոգիաներ: Բացի այդ, կան հարցեր, որոնք վերաբերում են փոքր կամ մեծ կայանների կառուցմանը, կառուցել դրանք կուտակումով, թե առանց դրան, կուտակային կայանները կառուցել կենտրոնացված կամ առանձին: Դրական արդյունքի դեպքում լիցենզիաները կտրամադրվեն անսահմանափակ: «Բայց այստեղ էլ կարող է լինել խնդիրներ, արդյոք պետք է թույլ տալ կայանների կառուցումն Արարատյան դաշտավայրի սևահողերի գոտում, թե ոչ, արդյոք թույլ տալ դրանց կառուցումը ճանապարներից 20 մետր հեռավորության վրա, թե ոչ: Բոլոր պատասխանները կլինեն ընթացիկ տարում», - ասել է նախարարը

Նա հիշեցրել է, որ մինչև 2016 թվականը երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի այլընտրանքային էներգիայի տեսակարար կշիռը 1% -ից պակաս էր: Այն ժամանակ  Հայաստանում կար ընդամենը 2 հողմակայան: Եվ միայն 2017 թվականին սկսեվցին աշխատանքներն արևային էներգիայի զարգացման ուղղությամբ: Արդեն տրամադրվել է 11 լիցենզիա, մինչև 1 ՄՎտ արևային էլեկտրակայանների շինարարության համար, որից 3-ը կառուցվել է, իսկ 8-ը գտնվում է շինարարության փուլում: Հայտարարվել է 55 ՄՎտ հզորությամբ «Մասրիկ -1» արդյունաբերական նշանակության արևային էլեկտրակայանի շինարարության մրցույթը:

Միանշանակ է, շարունակել է նախարարը, որ առաջիկա 10 տարիներին Հայաստանը լիովին կհրաժարվի ջերմային էներգիայից, վերականգնվող և այլընտրանքային էներգիայի աղբյուրների զարգացման միջոցով: Իսկ երկրում ջերմային բլոկներից արտադրվող էլեկտրաէներգիան կօգտագործվի բացառապես արտաքին շուկաներին մատակարարելու համար: