Չորեքշաբթի, 21 Մարտի 2018 17:51
Տաթևիկ Շահունյան

Թեղուտի հանքավայրի շահագործումը կսկսվի 2018 թվականի վերջին` 2019 թվականի սկզբին

Թեղուտի հանքավայրի շահագործումը կսկսվի 2018 թվականի վերջին` 2019 թվականի սկզբին

Արմինֆո. Թեղուտի հանքի շահագործումը  չի դադարեցվել, այն ընդամենը ժամանակավորապես կասեցվել է, արդյունահանման աշխատանքները կսկսվեն արդեն տարեվերջին` հաջորդ տարեսկզբին: Այդ մասին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Նա նաև համոզմունք է հայտնել, որ այս ընթացքում հանքը շահագործող «Վալեքս՚ ընկերությունը լուծել է բոլոր տեխնիկական և բնապահպանական խնդիրները, և հանքավայրի շահագործումը կսկսվի ամենամոտ ժամանակները:

Ավելի վաղ նախարարն ընդգծել էր, որ երկու միջազգային կազմակերպություններ հետազոտում են հանքավայրի պոչամբարների վիճակը` բնապահպանական նորմերին դրանց համապատասխանությունը և հանքավայրի հետագա անվտանգ շահագործման հնարավորությունը պարզելու համար: Հետազոտություններից հետո անհրաժեշտ կլինի իրականացնել պոչամբարների արդիականացման աշխատանքներ, ինչի հետևանքնով   նախագծի իրագործումը կշարունակվի: «Ոչ մի պետական երաշխիք չի տրամադրվել, և արդիականացումից հետո ծրագիրը կզարգանա՚, - հավաստիացրել էր Կարայանը:

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն, իր հերթին, հայտարարել էր, որ Դեբեդ և Շնող գետերից վերցված նմուշները վկայում են դրանցում «Վալեքս գրուպ՚ ընկերության պոչամբարներից արտանետումների թույլատրելի նորմերի բացակայության մասին:

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը ՀՀ կառավարության կողմից հաստատվել է 2007 թվականի նոյեմբերին: Իր պաշարներով Թեղուտի հանքավայրը երկրորդն է Հայաստանում, Քաջարանի պղնձի հանքավայրից հետո 1991 թվականին հանքավայրի սահմանված պաշարները կազմել են 450 մլն.տոննա հանքանյութ, այդ թվում` 1.6 մլն.տոննա պղինձ` 0.355% պարունակությամբ և 99 հազ. տոննա մոլիբդեն` 0.022% պարունակությամբ: Ինչպես ավելի վաղ լրագրողներին ասել էր «Վալեքս՚ ընկերությունների խմբի նախագահ Վալերի Մեժլումյանը, պղնձի և մոլիբդենի խտանյութերը կարտահանվեն հիմնականում Եվրոպայի երկրներ: Նա նշել էր, որ Թեղուտի նախագծում ներդրվել են նորագույն տեխնոլոգիաները, ինչպես նաև իրականացվել ենթակառուցվածքային բարեփոխումներ: Ինչ վերաբերվում է բնապահպանական ծրագրերին, ապա այստեղ նշվել է անտառատնկման ծրագիրը, որի համաձայն 375 հա անտառի փոխարեն, որը հանքավայրի մշակման նպատակով պետք է հատվի, կտնկվի 714 հա մակերեսով անտառ: «Թեղուտ՚ ՓԲԸ մեծ ուշադրություն է դարձնում նաև Թեղուտի տարածքում գտնվող պատմա-մշակութային հուշարձանների պահպանմանը:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
31.03.2020
RUB6.460.16
USD504.473.67
EUR553.45-0.89
GBP622.362.17
CAD354.46-0.67
JPY46.510.07
CNY71.200.11
CHF523.04-0.97



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000