
Արմինֆո. Առաջիկա մի քանի տարիների ընթացքում «Հայաստանի էլեկտրական ցանցերը» ընկերության կորուստները կհասնեն 6.5 տոկոսի: Այս մասին մարտի 21-ին հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, պատասխանելով «Էլք» ընդդիմադիր խմբակցության հարցին:
Նրա խոսքերով, դեռ չորս տարի առաջ էլեկտրաէներգիայի կորուստները կազմում էին 14,5 տոկոս, այժմ դրանք արդեն հասել են 8,8 տոկոսի: «Հայաստանի էլեկտրական ցանցերում» ներդրված ներդրումային ծրագրի շնորհիվ կորուստները կկրճատվեն հնարավորինս առավելագույն ծավալներով, ինչը շատ մեծ ձեռքբերում կլինի անգամ միջազգային փորձի համեմատ:
RUB | 4.82 | -0.10 |
USD | 381.84 | 0.02 |
EUR | 447.02 | 2.81 |
GBP | 510.83 | 2.55 |
CAD | 276.60 | 0.98 |
JPY | 24.50 | 0.14 |
CNY | 54.10 | 0.05 |
CHF | 479.04 | 4.91 |

