Արմինֆո. Հայաստանը կարող է դառնալ գազի մատակարարման տարանցիկ երկիր: Մարտի 21-ին, պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության անդամ ՎահեԷնֆիաջյանի հարցին, այս մասին ՀՀ խորհրդարանում հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:
Այնուամենայնիվ, ըստ նախարարի, այսօր հնարավոր է իրականացնել գազի ոչ ֆիզիկական տարանցիկ փոխադրու: Այսպես, դեպի Վրաստան գազի մատակարարման համար անհրաժեշտություն չկա օգտագործել ներկայիս գազատարը, դրա համար կարել է օգտագործել սվոպային մատակարարման գաղափարը: Մասնավորապես, Հայաստանը Իրանից գազ կստանա, իսկ Ռուսաստանը, իր հերթին, գազը կմատակարարի Վրաստանին: Խնդիրը, ըստ Աշոտ Մանուկյանի, գազի գինն է, հետևաբար`նաև մրցունակությունը:
Նախարարը հավելել է, որ քննարկվում է նաև Իրանի, Թուրքմենստանի և Վրաստանի միջև Հայաստանի տարածքով փոխանակման հնարավորությունը: «Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած տարբերակ, ապահովելով մրցակցային տարանցիկ պայմաններ: Ինչ վերաբերում է Թուրքմենստանից Հայաստան Իրանի տարածքով գազի մատակարարման հնարավորությանը, ապա բանակցությունները շարունակվում են: Այդ նախագծով առայժմ ոչ մի առաջընթաց չկա, ոչ մրցակցային գների պատճառով, գազի ռուսական գների համեմատ» - ընդգծել է նախարարը:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ին հայտնել էր ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը, դեպի Հայաստան գազի մատակարարման բանակցությունները շարունակվում են տարածաշրջանի բոլոր երկրների հետ: Ավելի վաղ Աշխաբադն արդեն Թեհրանին առաջարկել էր բարձրացնել գազի սվոպի ներկայիս չափերը Հայաստանի և Ադրբեջանի համար, մինչև 15 մլն խորանարդ մետր մեկ օրում: Սակայն, ըստ Հարությունյանի, Հայաստանի պարագայում խոսքը գնում էր շատ ավելի փոքր ծավալների մասին, ինչը պայմանավորված է Իրան-Հայաստան գազատարի թողունակությունով, որը կազմում է 6 մլն. խմ գազ մեկ օրում:
Այսօր Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարման միակ ճանապարհը Վրաստանի տարածքն է: Եվ այս ոչ այլընտրանքային ճանապարհը մշտապես դառնում է քննարկման առարկա Մոսկվայի և Թբիլիսիի միջև: Այսպիսով, Իրան-Հայաստան գազատարով թուրքմենական գազի սվոպային մատակարարումները հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման լավագույն միջոցն է: Ընդ որում, ենթադրվում է, որ հատկապես սվոպը կարող է Հայաստանին զերծ պահել Մոսկվայի և Թբիլիսիի միջև հավերժական տարաձայնություններից: