Չորեքշաբթի, 21 Մարտի 2018 20:24
Ալինա Հովհաննիսյան

Պլատինը և պալադիումը թանկարժեք մետաղների գները Հայաստանում մղեցին դեպի վեր

Պլատինը և պալադիումը թանկարժեք մետաղների գները Հայաստանում մղեցին դեպի վեր

Արմինֆո. Ընթացիկ շաբաթ Հայաստանում թանկարժեք մետաղների գների աճը կազմել է 0.1%, նմախորդ շաբաթ տեղի ունեցած 1.8% անկան փոխարեն: Վերընթաց դինամիկա ապահովեցին պլատինը և պալադիումը: Իսկ ոսկին և արշաթը, հակառակը, վերընթաց դինամիկան փոխարինեցին վայրընթաց դինամիկայով:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական ​​գանձարան» գործակալությունից, 2018 թվականի մարտի 19-25-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները`մեկ գրամ ոսկու վաճառքի գինը – 20380.83 դրամ (շաբաթական անկումը`0.5%), արծաթ – 255.06 դրամ (շաբաթական անկումը`0.3%), պլատինիում – 14813.69 դրամ (շաբաթական աճը`0.1%), պալադիում – 15322.85 դրամ (շաբաթական աճը`0.9%):