Արմինֆո. Արդշինբանկը «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2018 թվականի Տարվա լավագույն բանկ:
Մրցանակը Բանկին շնորհվել է` հաշվի առնելով Բանկի գործունեության գնահատման այնպիսի կարևոր չափանիշներ, ինչպիսիք են ակտիվների աճը, շահութաբերության մակարդակը, նոր բիզնես ուղղությունների զարգացումը և նորարական բանկային ծառայությունների մատուցումը:
«Այս մրցանակը վկայում է Արդշինբանկի` հայաստանյան բանկային համակարգում առաջատար դիրքերի և կայուն զարգացման մասին: Այն ևս մեկ խթան է մեր կողմից հաճախորդների սպասումները մշտապես գերազանցելու համար»,- նշեց Արդշինբանկի Վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ 2017 թվականին Արդշինբանկը «Global Finance» ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի Տարվա ամենահուսալի բանկ:
Արդշինբանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատար բանկերից մեկն է: Բանկն արդեն երրորդ անգամ ճանաչվում է Հայաստանի «Տարվա լավագույն բանկ» (2014 թվականին Financial Times-ի «The Banker» ամսագրի, իսկ 2015 թվականին՝ «Euromoney» ամսագրի կողմից):Արդշինբանբկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղիանակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին: Բանկի մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով www.ardshinbank.am կայքը կամ զանգահարելով (012) 22-22-22 հեռախոսահամարով:
Global Finance միջազգային հեղինակավոր ամսագիրն իրականացնում է համաշխարհային մասշտաբով լավագույն ֆինանսական կառույցների գործունեության արդյունքների գնահատման ամենամյա գործընթաց: