Հինգշաբթի, 22 Մարտի 2018 16:26
Ալեքսանդր Ավանեսով

Հինգ տարվա ընթացքում Ռուսաստանը 6,5 անգամ ավելացրել է Հայաստան գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումները

Հինգ տարվա ընթացքում Ռուսաստանը 6,5 անգամ ավելացրել է Հայաստան գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումները

Արմինֆո. Հինգ տարվա ընթացքում Ռուսաստանը 6,5 անգամ ավելացրել է Հայաստան գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումները: Այդ մասին ասվում է Մասնագիտացած տեխնիկա և սարքավորում արտադրողների ռուսաստանյան ասոցիացիայի /«Ռոսպեցմաշ» ասոցիացիա/ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

 

Աղբյուրի համաձայն, նշված շրջանում Ռուսաստանն ագրոմեքենաների ոլորտում արտահանման կապեր է հաստատել 47 երկրի հետ, ըստ որում՝ մատակարարումներ ամենամեծ մասը բաժին է ընկնում ԱՊՀ և Եվրամիության երկրներին, ինչպես նաև՝ Մոնղոլիային և Կանադային: Ռուսաստանից արտասահման տրակտորների ընդհանուր մատակարարումներն աճել են 63%-ով, իսկ հետբերքահավաքային մշակման համար տեխնիկայի մատակարարումներն ավելացել են կիսով չափ: Ավելին, անցած տարի սերիական արտադրության է դրվել ավելի քան 150 նոր մոդել:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱրմԻնֆո-ն, անցած տարվա մայիսին ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը հայտնել էր, որ Հայաստանը մտադիր է $50 մլն ուղղել մի քանի տարվա ընթացքում «Ռոստսելմաշ»-ից գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերմանը՝ գյուղատնտեսական տեխնիկայի 

պարկը համալրելու նպատակով: Ըստ որում, նորացման է ենթակա ամբողջ պարկի 95%-ը: Ընթացիկ տարում այդ խնդրի լուծմանը նախատեսվում է ուղղել $5 մլն: