
Արմինֆո. «Չեխական ավիաուղիները» հայտարարել են Պրահայի և Երևանի միջև կանոնավոր ավիաթռիչքները վերսկսելու մասին: Առաջին թռիչքը տեղի կունենան ընթացիկ տարվա հունիսի 8-ին: Այդ լուրով Facebook-ի իր էջում կիսվել է Չեխիայում Հայաստանի դեսպանությունը: Առայժմ կանոնավոր չվերթներ կիրականացվեն շաբաթը 2 անգամ:
Հայատանում Czech Airlines-ի ներկայացուցչությունում՝ ի դեմս Visa Concord տուրիստական ընկերության, ԱրմԻնֆո-ի թղթակցին հաստատել են նախնական պայմանավորվածություն ձեռքբերելու և կանոնավոր ավիահաղորդակցությունը վերսկսելու մասին տեղեկատվությունը: Հայաստանի ավիացիոն իշխանությունների վերջնական որոշումը սպասվում է մոտ ժամնակներս:
Նշենք, որ «Չեխական ավիաուղիները» Հայաստանից հեռացել էին 2014 թ. հոկտեմբերին՝ ավիաընկերության սեփականատերերի փոփոխության հետ կապված, որոնք ընկերության զարգացման այլ առաջնահերություններ որդեգրեցին: Չեխական ուղղությունն ամենամրցակցային էր Հայաստանի եվրոպական ուղղության ավիահոսքի համար՝ կապված ոչ բարձր սակագների, հարմար տարանցիկ ծայրակցման և Պրահայի օդանավակայանի հարմարավետ ավիահանգույցի հետ: