Շաբաթ, 24 Մարտի 2018 12:44
Ալեքսանդր Ավանեսով

Ռուսաստանի Յարոսլավլի մարզը պատրաստ է մասնակցել Հայաստանի էներգետիկ համակարգի զինմանը սարքավորումներով

Ռուսաստանի Յարոսլավլի մարզը պատրաստ է մասնակցել Հայաստանի էներգետիկ համակարգի զինմանը սարքավորումներով

Արմինֆո. Մարտի 23-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել Յարոսլավլի տարածաշրջանի շնորհանդեսը: Միջոցառումը սկսվել է նահանգապետ  Դմիտրի Միրոնովի և ՌԴ-ում ՀՀ արտակարգ  լիազոր դեսպան Վարդան Տողանյանի հանդիպումով, հաղորդել է «Յարոսլավցկի ռեգիոն» ըստ պորտալը:

Ըստ աղբյուրի, Դմիտրի Միրոնովը նշել է կողմերի վաղեմի և սերտ պատմակամշակութային կապերը, ընդգծելով, որ այսօր կա մեծ ներուժ տնտեսական հարաբերությունների զարգացման համար: «Անցյալ տարի, առաջին քայլերն այդ ուղղությամբ արդեն կատարվել են: Յարոսլավլի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառություննաճել է երեք անգամ` 2016 թ. համեմատ՚, - ասել է Դմիտրի Միրոնովը, համոզմունք հայտնելով, որ այժմ  պետք է պահպանել եւ ամրապնդել այդ միտումները, առաջին հերթին, նկատի ունենալովմ շփումները  արդյունաբերական ոլորտում: Նրա ասելով, Յարոսլավի ձեռնարկությունները պատրաստ է մասնակցել Հայաստանի էներգահամակարգերի զինմանը սարքավորումներով, մատակարարել դիզելային  էներգետիկ սարքավորումներ եւ ճանապարհային մեքենաներ, կոմունալ եւ գյուղատնտեսական սարքավորումների, մալուխներ, շինանյութեր, սարքավորումներ անվտանգության համակարգերի համար եւ այլն: Նահանգապետն ընդգծել է որ տարածաշրջանի տնտեսական ներուժը մշտապես աճում է: 2017 թվականին արդյունաբերական արտադրանքի ինդեքսի աճով տարածաշրջանը Կենտրոնական Դաշնային շրջանում առաջին տեղն է զբաղեցրել: Հատկանշական է, որ գիտելիքահեն տնտեսությունը զարգացած է: Բացի այդ, տարածաշրջանը եզակի դեղագործական կլաստեր ունի, կա սննդամթերքի ժամանակակից արտադրություն:

Վարդան Տողանյանը շնորհակալություն է հայտնել Դմիտրի Միրոնովինայցի համար, հույս հայտնելով, որ դա կնպաստի համագործակցության հետագա ամրապնդմանը: «Մենք Ռուսաստանի հետ ընդհանուր առեւտրատնտեսական տարածքում ենք եւ, իհարկե, մեր երկրների միջեւ ստեղծվել են ավելի սերտ համագործակցության բոլոր պայմանները», - ասել է Վարդան Տողանյանը:  «Պետք է նշել, որ մենք արդեն ակտիվորեն համագործակցում ենք ձեր տարածաշրջանի հետ մի շարք ուղղություններով: Եվ մենք հավատում ենք, որ Յարոսլավլի մարզի հնարավորությունները չեն սահմանափակվում  մեր երկրի տարածքով: Կարծում ենք, որ մեր միջտարածաշրջտանային հարաբերությունների զարգացումը լավ հանարավորություն է ձեզ համար` դուրս գալու Մերձավոր Արեւելքի եւ այլ երկրների շուկաներ: Մմենք բաց ենք այն ամենի համար, ինչը բարենպաստ ազդեցություն կունենա առեւտրի եւ տնտեսական շրջանառության փոխադարձ ցուցանիշների վրա»: Շնորհանդեսին մասնակցել են կողմերի գործարար շրջանակների ներկայացուցիչները: Քննարկվել են նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հնարավորությունները: Նշվել  է, որ Յարոսլավլի մարզը պատրաստ է հյուրերի հոսքի զգալի աճի: Դրա համար տարածաշրջանում զարգանում է հյուրանոցային ցանցը, ձեւավորվում են զբոսաշրջության նոր ձեւեր: